Շուտով կկազմավորվի նոր կառավարությունը, հայտնի կդառնա պատգամավորների ցանկը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արմեն Փամուխչյանը:
Փամբուխչյանի կարծիքով՝ հետընտրական պրոցեսներ չեղան, որովհետև ժողովուրդը վստահ է՝ ընտրությունները չեն կեղծվել, փողոց դուրս գալը կեղծ օրակարգ է. «Քոչարյանի օրոք 4 անգամ ընտրություններ են անցկացվել, եղել են հետընտրական պրոցեսներ: Քոչարյանի վառ երևակայությունն է, որ մենք ընտրությունները կարող էինք կեղծել: Նոր կառավարության կազմի համալրումից հետո քաղաքական ճգնաժամը կվերանա»:
Փամբուխչյանը նշեց, որ իրենք ժողովրդից ստացել են պողպատե մանդատ. «Կադրային ջարդ լինելու է պետական համակարգում, թիմի ներսում՝ փոխատեղումներ»: