Friday, 26 04 2024
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել

Ռոբերտ Քոչարյանը զգում է ճաքերի վտանգը

Ճգնաժամն ավարտված չէ և 1,5 տարի անց կլինի նոր արտահերթ ընտրության անհրաժեշտություն, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գլխավորած Հայաստան դաշինքի ակտիվի հետ հետընտրական հանդիպմանը:Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ խորհրդարանի ընտրության արդյունքում 21 տոկոսով լինելով երկրորդ ուժը խորհրդարանում, իրենք դառնում են ուժեղ ինստիտուցիոնալ ընդդիմություն և պետք է շարունակեն իրենց պայքարը: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները անշուշտ ունեն մի կարևոր մոտիվացիոն հիմք: Նա հայտարարում էր, որ մասնակցելու են ընտրությանն ու հաղթելու են, և դրա համար ներդրել էր շոշափելի ռեսուրսներ: Բայց, ոչ միայն չստացվեց հաղթել, այլ երկրորդ և առաջին տեղերը զբաղեցնող ուժերի ձայների տարբերությունը ավելի քան 30 տոկոս էր:

Սա անշուշտ հղի է թիմի ներսում տարակույսների առաջացմամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանի օգտին աշխատող շատ շրջանակներ այդ քայլին են գնացել հենց համոզման, հավաստիացումներին վստահելու շնորհիվ, ակնկալիքով, որ ապագա հաղթանակի «բաժնետեր» են: Ստացվեց, որ դարձել են քաղաքական պարտության բաժնետեր, ընդ որում խոշոր հաշվով պարտության: Այդ պարագայում, բավականին փորձառու Ռոբերտ Քոչարյանն անշուշտ հիանալի է հասկանում, որ կա «թիմը» պահելու, այդ տարակույսների ծավալումը թույլ չտալու անհրաժեշտություն, խնդիր, հրամայական: Ընդ որում, այստեղ մի իրավիճակ է, երբ զուտ նյութական կամ ֆինանսական ռեսուրսը չի լուծի ամբողջ հարցը, քանի որ մի բան է այդ ռեսուրսի ներդրում ապագա հաղթանակի մասին հավաստիացումով հանդերձ, մեկ այլ բան է այդպիսի ներդրում արդեն եղած անհաջողության կամ պարտության պարագայում: Այդ տեսանկյունից, երկրորդ նախագահի հայտարարությունները անշուշտ ուղղված են «թիմային ոգին» և «շարքերը» պահելուն, ինչի համար էլ նա փորձում է առաջ քաշել մոտալուտ նոր արտահերթ ընտրության սպասումը:

Մյուս կողմից, կասկածից վեր է, որ խորհրդարանի ընտրության ներկայիս արդյունքն էլ կարող է չունենալ երկար կյանք՝ իրավիճակին համարժեքության առումով: Խնդիրն այն է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական և ռեգիոնալ-քաղաքական բարդ հանգույցում և այստեղ շատ բան կախված է արտաքին միջավայրում փոփոխություններից ու մարտահրավերներից, ըստ այդմ, այդպիսի միջավայրում երկրները պետք է պատրաստ լինեն նաև արտահերթ նոր ընտրությունների, և այդտեղ ըստ էության չկա որևէ արտառոց բան: Այդ իմաստով, զբաղեցնելով երկրորդ տեղը, Ռոբերտ Քոչարյանի «թիմային կռությունը» պահպանելու խնդրից բացի, նաև դիտարկում է միանգամայն ռացիոնալ հանգամանքը՝ արտահերթի հնարավորությունն ու դրան պատրաստ լինելը: Դրան պետք է պատրաստ լինեն բոլոր ուժերը, թե իշխանությունը, թե նաև խորհրդարան չմտած քաղաքական միավորները, ընդ որում լուրջ հետևություններ արած լինելով հենց խորհրդարանի արդեն անցած արտահերթ ընտրությունից: Միևնույն ժամանակ, կա մեկ այլ խնդիր:

Եթե Ռոբերտ Քոչարյանը դիտարկում է Հայաստանի ներսում ապակայունացման ուղղված գործողությունների միջոցով առաջացնել ներքին ճգնաժամի նոր բռնկում և այդպիսով անել արտահերթ նոր ընտրությամբ իշխանության գալու նոր փորձ, ապա այդ քայլերը պետք է արժանանան համարժեք իրավա-քաղաքական և հանրային գնահատականի, որովհետև Հայաստանում ապակայունացման որևէ նոր փորձով իշխանության հարց լուծելը այլ բան չէ, քան ազգային անվտանգության սպառնալիք, ով էլ որ անի այդ փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում