Sunday, 21 06 2026
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ

Բայդենի ուղերձը Հայաստանին՝ Լավրով-Չավուշoղլու հանդիպման ֆոնին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում քննարկումներ է ունենալու իր թուրք գործընկերոջ՝ Չավուշoղլուի հետ: Քննարկումների շարքում բնականաբար լինելու է նաև Կովկասն ու Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած և ռուս-թուրքական պայմանավորվածությամբ կանգնեցված 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, անկասկած է, որ այդ իրավիճակը քննարկվելու է ոչ թե առանձին, այլ շղթայական տրամաբանությամբ, ընդ որում Ուկրաինայից մինչև Չինաստան: Բանն այն է, որ Լավրովը Չավուշoղլուի հետ հանդիպմանն ընդառաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը քննարկելու է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցության հարցը:

Կասկած չկա, որ Ռուսաստանն այդ հարցը քննարկելու է Թուրքիայից օգնության համատեքստում, այսինքն՝ օգնություն այդ անդամակցությանն արգելակելու համար: Սա իհարկե բերում է երկու եզրահանգման: Նախ, որ Ռուսաստանի արտգործնախարարը այդպիսով կամա, թե ակամա, բայց արձանագրում է Թուրքիայի ներգրավվածությունն այլևս նաև ուկրաինական հարցում, և բացի այդ խոստովանում նաև, որ ՆԱՏՕ վերջին Վեհաժողովը չնայած այն հանգամանքին, որ ֆորմալ առումով որևէ առաջընթաց չի գրանցել Կիևի անդամակցության հարցում, այդուհանդերձ իրական քաղաքականության ռեժիմում մտահոգել է Մոսկվային, առաջացնելով Թուրքիայի օգնության անհրաժեշտություն: Իսկ սա նշանակում է, որ Անկարային հաջողվել է Ռուսաստանին պարտադրել առևտրային նոր ուղղություն, ըստ այդմ բարձրացնել իր գինը ամբողջ արեալի համար՝ Ուկրաինայից մինչև Չինաստան: Ինչպես կազդի այդ հանգամանքը Կովկասի վրա:

Այստեղ ակնառու է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ավելացնում են ճնշումը Ռուսաստանի դեմ: Շուշիի հռչակագիրն ու Ադրբեջանում թուրքական ռազմակայանի թեման դրա վկայությունն են: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը փորձում է տալ պատասխան: Անթալիա մեկնելուց առաջ Լավրովը հանդիպել և խոսել է ՄԱԿ Փախստականների հարցերի հանձնակատարի հետ, քննարկելով արցախյան հարցում տեղահանվածների վերադարձի հարցը: Իհարկե այստեղ կա նաև ադրբեջանցիների վերադարձի խնդիր, սակայն մյուս կողմից՝ կա նաև Հադրութի և Շուշիի պատերազմի հետևանքով տեղահանման և օկուպացման հարցը, որը Բաքվի համար անցանկալի քննարկում է: Միաժամանակ, ՌԻԱ Նովոստին Ադրբեջանին հարց է ուղղել Հայաստանի և Նախիջևանի սահմանին նոյեմբերի 9-ին խոցված ռուսական ուղղաթիռի և օդաչուների մահվան գործի քննության առնչությամբ, ինչին Բաքվում պատասխանել են, թե հետաքննությունը շարունակվում է: Անթալիայում ռուս-թուրքական քննարկումից առաջ ռեգիոնը պատերազմով բաժանած և բաժանման քաղաքական փուլ մտած երկու սուբյեկտները միմյանց հետ խոսում են բազմիմաստ ակնարկներով, թեև ակնհայտ է Թուրքիայի «տարածքային առավելությունը»:

Անկարան ավելի ու ավելի լայն պարամետրով է նոր իրողություններ պարտադրում Ռուսաստանին: Զսպանակի նման է սեղմվում Մոսկվան, թե անդառնալի, շատ բարդ է ասել, սակայն այս իրողությունները պետք է դառնան հայկական հասարակական-քաղաքական քննարկումների առանցքային թեմաներից, այդպիսով ձևավորելով Հայաստանի համար նվազագույն անհրաժեշտ օրակարգ, որը դուրս է իռացիոնալ և ծայրահեղ դիրքավորումներից: Այդ ֆոնին, ի դեպ, ուշադրության է արժանի ԱՄՆ նախագահ Բայդենի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին՝ խորհրդարանի ընտրության հաջող անցկացման կապակցությամբ, որում Բայդենը հայտնում է Հայաստանի ժողովրդավարացման և հակամարտությունների կարգավորման գործում ԱՄՆ աջակցությունը Հայաստանին:

Բայդենը հունիսի 14-ին հանդիպեց Էրդողանի, իսկ 16-ին՝ Պուտինի հետ: Այդ հանդիպումների հանգամանալից մանրամասներ մեզ բնականաբար հասանելի կամ հայտնի չեն, սակայն դրա ֆոնին Հայաստանին՝ թե Փաշինյանին, թե ժողովրդին հասցեագրումով Բայդենի շնորհավորական ուղերձը և աջակցության հավաստումը անշուշտ բավականին բազմիմաստ է և Հայաստանը պետք է ունենա այդ ազդակին ուղղված գործնական քայլերի որոշակի պաշար, ռուս-թուրքական քննարկումների արանքում չսեղմվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում