Բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում՝ Elephant & Castle երկաթուղային կայարանի շրջանում, դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Նշվում է, որ հրդեհի ժամանակ մի քանի պայթյուն է որոտացել։ Հարակից բնակելի և գրասենյակային շենքերից մարդկանց տարհանել են։ Երկաթուղային հաղորդակցությունն այդ կայարանով դադարեցվել է։ Շրջանում մի քանի ճանապարհներ են փակվել։
Կրակը ոչնչացրել է 3 կոմերցիոն օբյեկտ, 6 ավտոմեքենա և մեկ հեռախոսախցիկ։ Հրդեհի դեմ պայքարել է մոտ 100 հրշեջ։




Elephant and Castle Station fire in London today. pic.twitter.com/1e3TJSUftC
— RealityCzarsPodcast (@RealityCzarsPod) June 29, 2021









































