ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, իսկ 151 մարդ անհետ կորած է համարվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:
«Այսօր առավոտյան մենք ևս մեկ մարմին ենք հանել։ Այսպիսով, թիվը հասել է 10-ի։ Անհետ կորածների թիվը 151 է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքապետը։
Հունիսի 24-ին բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է Սյորֆսայդ քաղաքում, որը մտնում է Մայամիի քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ:
Իշխանությունները հայտնել են, որ 130 բնակարանի մոտ կեսն ավերվել է։ Իշխանությունների խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։