Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ԱԺ-ում հայտնված ընդդիմությունը բովանդազուրկ քաղաքական ծխածածկույթ է, եթե նրանք փորձեն խնդիր դառնալ Հայաստանի զարգացման ճանապարհին, հանրությունը նրանց հեշտությամբ դուրս կդնի այդ պրոցեսից։ Թե ինչու են լուռ այդ ուժերը, Մեհրաբյանը նկատում է՝ նոկաուտի մեջ են։ Արդյոք Մոսկվային գոհացրե՞լ են հայաստանյան ընտրությունների արդյունքները, վերլուծաբանի կարծիքով՝ Մոսկվան այլ սպասելիքներ ուներ։