ՌԴ ԱԳՆ-ը շեշտել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի աշխարհայացքի տարբերությունը: Այս մասին իր Telegram- ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան արձագանքել է «Ռուսաստանի հետ պատերազմի համընդհանուր վախի մասին» Կիևում Գերմանիայի դեսպանի խոսքերին:
«Գերմանիայի դեսպանի այս արտահայտության հետ կապված շատ տեղին է Ռուսաստանի աշխարհայացքի և ՆԱՏՕ-ի երկրների գաղափարախոսության տարբերության օրինակ բերելը: Գերմանիայի դեսպանի խոսքով՝ բոլորը վախենում են ուղղակի պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այսինքն՝ խնդիրը վախի մեջ է», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմքը ոչ թե ինչ-որ մեկի հետ պատերազմի վախն է, այլ խաղաղության օգտին ընտրությունն ու դրա պահպանումն է: «Զգացեք տարբերությունը, ինչպես ասում են», – ավելացրել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամները Ուկրաինային տանում են դեպի ինքնիշխանության լիակատար կորուստ՝ օգտագործելով դեսպաններին և արտգործնախարարներին: