Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պարզ են, ինչ սպասել արտաքին քաղաքական տեսանկյունից։ Ինչու՞ խորհրդարան մուտք գործեցին հստակ պրոռուսական կողմնորոշում ունեցող ուժերը։ Նոր խորհրդարանում հայտնվեցին երեք հակընդեմ ուժեր: Որքանո՞վ արդյունավետ կլինի նրանց համատեղ աշխատանքը ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում։Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ: