Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Կրեմլին այլ բան չէր մնում, քան շնորհավորել Փաշինյանին, բայց «մուտանտներն» առաջիկա օրերին ցույց կտան իրական վերաբերմունքը

Հունիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Դրա ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրությունը բարեհաջող անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: Երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունը խորացնելու հարցեր և պայմանավորվել անձնական շփումները շարունակելու վերաբերյալ: Միաժամանակ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, իսկ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի իրավիճակի լիցքաթափմանն ու կայունությանն ուղղված ջանքի գործադրումը:

Քաղաքագետ, ՔժԿ նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եթե Պուտինը չշնորհավորեր Փաշինյանին, իրեն կդիրքավորեր որպես թշնամի պետությունը․«Իսկ այժմ դեմքը փրկելու համար ուղղում է այդ շնորհավորանքը։ Եվ հետո ինչո՞ւ  չշնորհավորեր՝ զանգվածային խախտումներ չեն եղել, իրենց մարդիկ էլ լցվել են խորհրդարան։ Դժգոհությունն ինչի՞ շուրջ պետք է լիներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի խոսքերով՝ ընտրություններն անցել են ազատ, ժողովուրդն էլ իր կամքը դրսևորել է․«Եթե անգամ չուզի էլ՝ պետք է ընդունի։ Սա արտաքին շերտն է, իսկ մեզ համար կարևոր է  ներքինը՝ թե ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Դա էլ այս օրերին չի երևա։ Շարունակելո՞ւ է դավադիրների թիկունքը մնալ։ Քոչարյանի ու Վանեցյանի վերաբերմունքը ցույց կտա, թե նա ինչ է մտածում։ Արտառոց որևէ բան չի եղել, ուստի Ռուսաստանն արտաքնապես ձևը կպահի։ Նրանք չեն կարող չընդունել այս իշխանությանը։ Ընտրություն չի՞ եղել, ՔՊ-ն մեծամասնություն չի՞ կազմել, կազմել է։ Զանգվածային խախտումներ չեն եղել, հակառակը՝ եղել է ժողովրդի կամարտահայտություն։ Բայց ներքին գործընթացները պետք է հասկանանք։ Ժողովուրդը միանշանակ քվեարկել է անկախ պետականության օգտին՝ ընդդեմ գողապետության, ընդդեմ ռևանշի վերադարձի։ Ժողովուրդն ուզում է անկախ ու սուվերեն պետություն։ Ինչքան էլ որ կազմակերպեցին, որ իշխանություն վերցնեն՝ չկարողացան։ Հիմա պետք է  ներքին  տեղեկատվությունը հասկանանք՝ դա էլ  մուտանտ հայերի տեսքով իրենց հեռուստահաղորդումներով կհանրայնացնեն իրական վերաբերմունքը։  Բայց միանշանակ է՝  ժողովուրդը քվեարկել է  անկախ պետականության փրկության ազատության օգտին, ընդդեմ ռևանշիզմի»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Կրեմլի ֆավորիտ թեկնածուները Քոչարյանն ու Վանեցյանն էին, սակայն Փաշինյանի հաղթանակից հետո Կրեմլին այլ բան չի մնում, քան շարունակել աշխատել ՀՀ պաշտոնական իշխանությունների հետ․«Իրենք այլևս որևէ  բան չեն կարող անել։Ոսւտի կշարունակվի հարաբերությունների այն մակարդակը,որը կար Նիկոլ Փաշինյանի օրոք»։

Վարդանյանը,միևնույն ժամանակ ընդգծեց, խորհրդարանի այս պատկերը շատ ձեռնտու է Մոսկվային․ «Իհարկե այլևս արևմտամետ ուժ չկա, կան քիչ թե շատ ռուսամետ ուժեր։ Բայց ամեն դեպքում՝  երկրի պաշտոնական քաղաքականությունը վարում է գործող իշխանությունը և ոչ ընդդիմությունը։ Այս տեսանկյունից Մոսկվայի համար ոչինչ չի փոխվել»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում