Երևանի «Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին է միացել 24-ամյա կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրեդ Էզան։ Էզան հանդես է եկել «Սաքսան», «Գոմել», «Արցախ» և «Վան» ակումբներում։Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Վան» ակումբի ֆուտբոլիստ: