Առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: «Մոտ ժամանակներս մենք մեր հետագա պատկերացումները կներկայացնենք իրավիճակից դուրս գալու հարցով»,- ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ ծրագրվում է պաշտպանության նախարարության ու կառավարության հետ միասնական դիրքորոշումը ներկայացնել երկու շաբաթ անց: