Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվի ավելացումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել քաղաքական գործիչ Արտակ Թովմասյանի տեսանյութի կապակցությամբ՝ հիմնավորելով 2018-ի ընտրացուցակների համեմատ 2021-ին ընտրողների թվի ավելացումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

««Տասնյակ հազարավոր կեղծիքներ՝ ընտրական ցուցակներում» Արտակ Թովմասյանի կողմից hամացանցում շրջանառվող տեսանյութի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է՝

Հիշյալ տեսանյութում քաղաքական գործիչ Արտակ Թովմասյանը հայտարարելով, որ վերլուծության են ենթարկվել 2018 թվականի և 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները նշում է, որ 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ, որոնք ավելացել են, այսինքն՝ նրանք բացակայում են 2018թ. ընտրական ցուցակից, որոշ բնակարաններում առկա են 40-ից ավելի հաշվառում ունեցող անձինք, կամ նշվում է 13.976 անձի այլ հաշվառման հասցե տեղափոխման մասին՝ նշված հանգամանքները ներկայացնելով որպես կեղծիք՝ հիմնավորելով, որ այդպիսիք առկա չեն եղել 2018 թվականի ընտրությունների ընտրացուցակներում»,- ասվում է պարզաբանման մեջ։

Ըստ ոստիկանության՝ ընտրղների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող և ընրտելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները։ 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները նոր չեն ձևավորվել, դրանք նույն 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակների ժամանակի ընթացքում բնական էվոլյուցիայի և փոփոխությունների արդյունքում ձևավորված ցուցակներն են։

««2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200.000-ից ավելի մարդ» հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ԱԺ ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 2.572.935, իսկ 2021թ-ին՝ 2.578.678, այսինքն՝ ընտրողների թվաքանակի ավելացումը կազմել է ընդամենը 5743 ընտրող /նշենք նաև, որ բնակչության թիվը, ըստ ԲՊՌ տվյալների 2018թ-ի դրությամբ կազմել է 3.373.551, իսկ՝ 2021թ. 3.380.653, ավելացումը կազմել է՝ 7102/։

Ընտրացուցակներում ավելացած նոր անձինք, ոչ թե 200.000 են, այլ բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն նրանց թիվը շուրջ 3 տարվա ընթացքում կազմել է 123.235 անձ, որոնցից՝

– 67180 ընտրող ընտրացուցակներում ընդգրկվել են 18 տարին լրանալու կապակցությամբ,
– 28254 ընտրող՝ Ժամկետային զինվորական ծառայությունից վերադառնալու և ըստ բնակության վայրի հաշվառվելու կապակցությամբ,
– 6642 ընտրող՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ-ում հաշվառվելու կապակցությամբ,
– 1038 ընտրող՝ ազատազրկման վայրերից վերադարձած և ըստ բնակության բայրի հաշվառվելու կապակցությամբ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հավելում, որ, բացի վերը թվարկված դեպքերից, 2021թ-ի ընտրությունների ցուցակներում ավելացել են նաև այն քաղաքացիների տվյալները, ովքեր 2018թ-ի ընտրությունների ժամանակ չեն ունեցել հաշվառում /օրինակ՝ սեփականատիրոջ դիմումով դուրս գրված են եղել համապատասխան հասցեի հաշվառումից/ և մինչև 2021թ հունիսի 13-ը հաշվառվել են ՀՀ որևէ հասցեով։

Վերը նշված 123.235 նոր անձանցից բացի 17812 քաղաքացի կատարել է անհատական տվյալների փոփոխություն։

«Վերոգրյալ փաստարկների հիման վրա ընտրողների ցուցակներում փոփոխություններ են կատարվել նաև 2021թ. մայիսի 31-ից և հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։
Ինչ վերաբերում է տեսագրության մեջ նշվող՝ նույն հասցեում հաշվառված մեծ թվով անձանց, ապա օրենսդրությամբ առկա չէ միևնույն հասցեում անձանց հաշվառելու որևէ, այդ թվում՝ քանակական սահմանափակում, ինչի կապակցությամբ Ոստիկանությունը բազմիցս տվել է պարզաբանումներ։

Ըստ գտնվելու վայրի 13.976 անձի տեղափոխման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը ԱԺ ընտրությունների դեպքում իրավունք է վերապահում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողներին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմին ներկայացնել դիմում՝` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար։ Հիշյալ նորմը նորամուծություն չէ և կիրառվել է նաև 2018թ. ընտրությունների ժամանակ՝ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը պատշաճ ապահովելու նպատակով։ Ընդ որում՝ 2021թ. ընտրությունների ժամանակ ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 16563 /որից՝ 8207 ընտրող, որպես ընտրական հանձնաժողովի անդամ/, իսկ 2018թ-ի ընրությունների ժամանակ՝ 12549 /որից՝ 6003 ընտրող, որպես ընտրական հանձնաժողովի անդամ/։

Ավելին, եթե վերլուծություն կատարողը նմանատիպ համեմատություններ կատարեր նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, կրկին կարձանագրեր նմանատիպ փոփոխություններ։

Վերոգրյալի համատեքստում հայտնում ենք՝ 2021թ. հունիսի 20-ի ընտրությունների նախապատրաստաման և կազմակերպման ընթացքում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ընտրողների ռեգիստրը վարվել և ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ ընտրողների ցուցակներում անճշտություններն ու հնարավոր անհամապատասխանությունները բացառելու համար, ուստի խնդրում ենք, ոչ մասնագիտական վերլուծություններով հանրությանը չապակողմնորոշել, գցել թյուրիմացությունների մեջ և ընտրողների ցուցակների շուրջ արհեստականորեն չստեղծել կեղծիքի և անճշտությունների պատրանք»,- նշված է պարզաբանման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում