Monday, 29 06 2026
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Նիկոլ Փաշինյանը խոսել է ԵԱՀԿ դիտորդների և ոչ սահմանապահների մասին․ ինչպե՞ս կհանգուցալուծվի հայ-ադրբեջանական հատվածում առաջացած խնդիրը

Գեղարքունիքի մարզպետը հայտարարել է, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կտեղակայվեն ռուս-սահմանապահներ, իսկ հայ-ադրբեջանական ուժերը հայելային տրամաբանությամբ կքաշվեն հետ՝ սահմանային վեճի հանգուցալուծման համատեքստում, շարունակելով եռակկողմ քննարկումները սահմանների հարցում: Մարզպետի հայտարարությունն առաջացնում է հարցեր, կապված Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած առաջարկության հետ:

Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ առաջարկել էր Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում սահմանային խնդիրը լուծել Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդների ներգրավումով, հայելային եղանակով հավասարաչափ հետ քաշելով հայ-ադրբեջանական ուժերը և ստեղծելով որոշակի բուֆերային տարածք, որտեղ կաշխատեն դիտորդները:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ԵԱՀԿ կամ ռուսական դիտորդների տեղակայմանը շփման գծում․«Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց դրա որոշակի հատվածներում։ Հիմա, ինչպես հասկանում եմ, խոսքը գնում է ռուս սահմանապահների տեղակայման մասին։ Դրանք տարբեր կարգավիճակ ունեցող գործառույթներ են։ Շատ քիչ տեղեկություն կա այդ գործընթացի մասին, որ հնարավոր լինի ճշգրիտ վերլուծել ստեղծված իրավիճակը։ Ի սկզբանե ադրբեջանական զինվորների՝ Հայաստանի տարածք ներխուժման պահին, Հայաստանը կարող էր ներգրավել ռուսական 102-րդ բազայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադայի ու այլ ստորաբաժանումները, որոնք ռուսական բանակի ստորաբաժանումներ են, տեղակայված են Հայաստանում և մտնում են ռուս-հայկական համատեղ զորախմբի կազմի մեջ։ Ըստ գործող պայմանագրի՝ Հայաստանին ուղղված վտանգի կազմ սպառնալիքի դեպքում այդ համատեղ զորախումբն անցնում է հայկական ռազմական ղեկավարության կառավարման ներքո»։

Ըստ Ղուկասյանի՝ ի սկզբանե  ռուսական զորքերը կարող էին գործադրվել սահմանում ստեղծված իրավիճակի ժամանակ մեր դիրքերը պաշտպանելու գործում․«Եթե դա չեղավ, սա վկայում է, որ մայիսի 12-ից հետո ստեղծված ճգնաժամն արհեստականորեն լարվածություն է ստեղծել։ Այն կարող էր ի սկզբանե չլինել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ և՛ սահմանային լարվածությունը և՛ սպառնալիքները, որ քաղաքացիական պատերազմ կլինի, եթե քաղաքացիները չքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին այս հարցում մեծ դերակատարություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա․«Առհասարակ ՀՀ իշխանություններն ավանդաբար օգտագործում են շանտաժը ընտրությունների ժամանակ ու հետընտրական գործընթացներում։ Սերժ Սարգսյանը մշտապես սպառնում էր պատերազմով։ Այսօր օգտագործվեց արդեն և՛ արտաքին և՛ ներքին սպառնալիքները որպես գործիք իշխող ուժին քվեարկելու համար։ Բնականաբար վախի մթնոլորտում և այսպիսի շանտաժի պայմաններում քվեարկությունն աղերս չունի ժողովրդավարության հետ։ Դա է պատճառը, թե ինչու «Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրության արդյունքները։ Կա մեծ տարբերություն ամբոխավարության և ժողովրդավարության միջև»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի միջև կա համաձայնություն՝ գործել համատեղ, որպեսզի իրականացվի սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, բացվեն կոմունիկացիները, Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլ կնքվի  խաղաղ ու  բարիդրացիական հարաբերությունների մասին պայմանագիր՝ թողնելով Արցախի կարգավիճակի հարցը առանց կարգավորման․«Այլ կերպ ասած՝ թողնելով Ադրբեջանի  կազմում, ազգային փոքրամասնության կարգավիճակով։ Այդ տրամաբանությամբ շարժվում են և՛ Ալիևը, և ՌԴ պաշտոնատաևր անձինք և Նիկոլ Փաշինյանը։ Այդ տրամաբանությամբ  է գործում նաև Թուրքիայի նախագահը։ Իմ թվարկած գործիչներն ուզում են կապիտալիզացնել պատերազմի արդյունքները, այսինքն ՝ նաև լուսանցքից դուրս թողնել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նաև՝ իրականացնել ամբողջությամբ այն պլանը, որը մտավ շրջանառության մեջ և որը  կոչվում է Լավրովի պլան»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում