Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, Արցախում ընտրություն չի լինի, որովհետև Ադրբեջանը նոտա կտա, իսկ ռուսները կաջակցեն նրան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Նախագահի՝  հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, երեկվանից Արցախում իրավիճակը կարծես լարվել է, ցույց է տեղի ունեցել, որտեղ պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և արդյոք դա կարո՞ղ է հանգեցնել նախագահի հրաժարականին:

-Ես տեսա, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, և ես շատ վատ զգացի որպես արցախցի, որպես հայ մարդ, ով Նիկոլին համարում է թշնամի: Այո՛, վատ պետք է զգանք, որովհետև գիտենք, թե Նիկոլն ով է: Հիմա դատենք մյուս կողմից, ինչպե՞ս կարող էր Արայիկ Հարությունյանը չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին, երբ հետպատերազմյան այս վիճակում, փլուզված տնտեսության պայմաններում տեսնում ենք, որ բանկային համակարգում վարկեր են փոխհատուցում, տարհանվածներին նյութական փոխհատուցում են տրամադրում, տարհանվածների համար բնակարաններ են կառուցում, բոլոր համայնքներում շինարարությունների իրականացնում: Այս ամենի համար ֆինանսներ են պետք: Այսօրվա դրությամբ, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ֆինանսավորել և ձեռք է քաշել Արցախից: Նիկոլն ունի ֆինանսներ չտրամադրելու այդ քաղաքական աջակցությունը, քանի որ ժեխի վերածված ժողովուրդը, ամբոխը պաշտպանում է Նիկոլին: Այսպիսի պայմաններում Արայիկ Հարությունյանը պետք է տղայություն անի և չպաշտպանի Նիկոլին, բայց այդ դեպքում ֆինանսները չի ստանա:  Նիկոլ Փաշինյանն ունի հզոր աջակցություն Հայաստանում ժեխի կողմից: Հիմա ի՞նչ, մենք ձեռք քաշենք Արցախի՞ց:

-Հիմա Ձեր կարծիքով պե՞տք է Արցախում իշխանությունը փոխվի:

-Ես կարծում եմ, որ Արցախում իշխանությունը պետք  փոխվեր պատերազմից հետո, ինչպես նաև Հայաստանում: Պետք է այդ մարդիկ հրաժարական տային, մեկ ուրիշը գար և փակվեր այդ էջը: Հայաստանում դա հնարավոր էր, իսկ Արցախում եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ինչպե՞ս եք պատկերացնում, ընտրություն կլինի՞: Արցախում ընտրություն չի լինի, որովհետև Ադրբեջանը նոտա կտա, իսկ ռուսներն էլ կաջակցեն նրանց, ինչպես Նժդեհի արձանի պահով եղավ: Մենք կկորցնենք սուբյեկտայնությունը Արցախում: Մյուս կողմից Արայիկ Հարությունյանը գնացել է ինքնափչացման և շնորհավորել է Նիկոլին, որպեսզի գոնե ֆինանսների հարցը լուծի: Մեր պետական բյուջեն նախքան պատերազմը 110-120 մլրդ դրամ էր, որից  70 մլրդ դրամը տեղում էր հավաքվում, 50 մլրդ դրամը սուբսիդավորում էր Հայաստանը: Հիմա դա էլ չկա:

-Իսկ ովքե՞ր են կանգնած Արցախում իրականացվող բողոքի ակցիաների թիկունքում:

-Ես կարծում եմ, որ կանգնած են իսկական հայրենասեր մարդիկ, արցախցիներ, որոնք կատաղել են Արայիկ Հարությունյանի քայլից, բայց խորքային չեն քննարկում այս հարցը: Հավաքն ինքնաբուխ էր, մարդիկ պարզապես հավաքվել են: Անկախ նրանից, թե ով է կանգնած դրա հետևում, դա կապ չունի, բայց այդ մարդիկ հայրեասեր են, որնց դուր չի եկել, որ Արցախի իրենց ղեկավարը շնորհավորել է Նիկոլին:

-Դուք հիմա աշխատում եք Արայիկ Հարությունյանի հետ, սակայն վիրավորական արտահայտություններով դատապարտում էիք նրա քայլը:

-Այո՛, ես Արայիկ Հարությունյանի հետ եմ աշխատում, բայց հայացքները մնում են հայացքներ: Ես իմ անկեղծ վերաբերմունքն եմ ցուցաբերել, որովհետև գտնում եմ, որ Նիկոլը իրոք ազգի թշնամին է, բայց ցավոք սրտի, այսօր դարձել է լիդեր: Ինքը, որ մեղքը գցում է հների վրա, ինքն իրականում հների ծնունդն է: Այս մարդիկ մեկը մյուսին իշխանությունը փոխանցելով այնպիսի քաղաքականություն են վարել, որ ՀՀ-ում տգիտությունն է զարգացել, ժեխն է զարգացել, այդ ժեխի արդյունքն էլ Նիկոլն է: Նրանցից մեկն էլ Նիկոլն է: Էլ ինչի՞ են նեղանում, իրենց փրթած հացի կտորները ճաշի գդալով դուրս են եկել, կոնկրետ Ռոբերտի: Նիկոլը դա լավ իմանալով, սատանիստական ձևով չի դատապարտել  հներին, չի դատել հներին: Ասում էր՝ ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու, բայց համ ձկները պլստացին, համ մկները: Ինքը ոչնչից չի հասկանում, դրա համար պահել-պաշտպանել է ռոբերտ Քոչարյան անձին որպես չարիքի սիմվոլ, ժողովրդի մեջ ստեղծել նրա նկատմամբ ահավոր մի կերպար, որ ժողովուրդը պետք է նրանից վախենա: Նա ժողովրդին ասել է՝ կամ ես դավաճանս, կամ մարդասպան Քոչարյանը: Ժողովուրդը վախենալով արյունից եկավ Նիկոլի կողմը: Երկու տարի առաջ նա գլուխ գովաց, որ առանց արյան հեղափոխություն է արել, բայց այդ հեղափոխությունը հազարավոր լիտրերով արյուն արժեցավ հայ ժողովրդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում