Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, անցած չորեքշաբթի հարձակում է տեղի ունեցել Ֆորմուլա-1-ի սեփականատեր 80-ամյա Բեռնի Եքլսթոունի և նրա 31-ամյա ընկերուհի Ֆաբիան Ֆլոսի վրա: Հարձակումը եղել է զինված, Լոնդոնի նրա բնակարանի մոտ: Էքլսթոունին հասցվել են բազմաթիվ վնասվածքներ, գողացվել են ավելի քան 200,000 ֆունտ ստերլինգի զարդեր: Էքլսթոունը հիվանդանոցում մի քանի ժամ մնալուց հետո դուրս է գրվել: