Tuesday, 14 05 2024
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն

Քաղաքական բախումները տեղափոխվում են Ազգային ժողով. Ընդդիմությունը կվերցնի իր մանդատները

«Կարող եք արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք՝ դաշտը մնաց երկբևեռ։ Երկբևեռայնությունը բերեց նրան, որ իրականում այսօր Հայաստանում կա 25-26 տոկոս բնակչությունը, որը ցանկանում է նախկինների վերադարձը։

Ըստ այդմ՝ ներկա իշխանության լեգիտիմությունը բավականին մեծ անկում է ապրել 2018 թվականի համեմատ։ Իշխանության լեգիտիմության նվազման հաշվին բարձրանում է ավտոկրատ իշխանությունների և երկրում բավական շատ հանցավոր գործունեություն ծավալած նախկին իշխանությունների ռեյտինգը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ ամփոփելով ընտրությունների արդյունքները։

Քաղաքագետի խոսքով՝ ընտրությունների արդյունքների այս պատկերը մեծամասամբ նրա արդյունքն է, որ ընտրություններից առաջ հասարակության մոտ գեներացվում էր այն միտքը, որ Քոչարյանը Հայաստան դաշինքի միջոցով կարող էր հաղթել և իշխանություն ձևավորել։ Իսկ այդ հեռանկարը շատ շատերին մղեց ընտրելու գործող իշխանությանը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Հակառակ պարագայում, եթե գործընթացները այդպես չգնային և հասարակությունը հնարավորություն ունենար ընտրություն կատարելու ոչ թե ինչ-որ մեկի, այլ գաղափարական կոմպոնենտով, ապա պատկերը այլ կլիներ։ Մասնավորապես իշխանության արած քվեները կլինեին մի փոքր ավելի քիչ և այլ ուժեր ևս՝ ժողովրդավարական բլոկից հնարավորություն կունենային հայտնվելու խորհրդարանում.«Կարծում եմ այս պատկերը այն էր, ինչը քաղաքական ուժերը փորձում էին ձևավորել։ Ակնհայտ էր, որ իրականում հաղթելու որևէ շանս «Հայաստան» դաշինքը չուներ, իսկ իշխող ուժը հասարակության մոտ նման միտք գեներացնելով կարողացավ ևս մեկ անգամ ստանալ սահմանադրական մեծամասնություն»,-ասաց Ղևոնդյանը։

Մեր հարցին՝ եթե Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի կողմից այդքան գումար, ընտրակաշառք չբաժանվեր (իսկ դրա վերաբերյալ տասնյակ քրեական գործեր կան) ապա պատկերը ինչպիսին կլինե՞ր, կհաջողվե՞ր «Հայաստան» դաշինքին ու «Պատիվ ունեմ»-ին այդքան ձայն ստանալ, քաղաքագետը պատասխանեց, որ ընտրակաշառքի ավանդույթը Հայաստանում ներդրել են հենց նախկին իշխանությունները, այդ ինստիտուտը աշխատում է, բայց , ըստ Ղևոնդյանի, այն մեծ գումարները, որոնք ծախսվել են «Հայաստան» դաշինքի կողմից, հենց դա է հնարավորություն տվել նրանց դառնալ երկրորդ ուժը ԱԺ-ում, բայց այդ գումարները ծախսվել են հիմնականում ոչ թե ընտրակաշառքի վրա, այլ կազմակերպչական և ագիտացիոն բնույթի գործողություննրի վրա և հաջողութուն են ապահովել նրանց. «Ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Քոչարյանի գլխավորած ուժերը կարող էին 20 տոկոսից ավել ձայն հավաքել.«Փաստացի այդ գումարները տրանսֆորմացվել են լուրջ ներկայության Ազգային ժողովում»,-ասաց Ղևոնդյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելուն և հնարավոր հետընտրական զարգացումներին, ապա մեր զրուցակցի խոսքով ընդդիմությունը կվերցնի իր մանդատները և կսկսի աշխատել ԱԺ-ում, քանի որ իրենց մոտ կան լուրջ մասնագետներ և իրենք էլ հաշվարկներ արել են ու հասկանում են, որ վերցրել են առավելագույնը, ինչ կարող էին.«Ավելի մեծ ներկայություն նրանք ԱԺ-ում ուղակի հնարավորություն չունեին ստանալու Հայաստանում հաստատված իրողությունների պայմաններում։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ խնդիրներ առաջացել են, որոնց պատասխանները պետք է ստանան, բայց դա ավելի շատ մարտավարական քայլ է ժողովրդի աչքում իրենց պարտությունը որոշակիորեն ավելի նեղ ներկայացնելու։ Իսկ իրականում իրենք գիտեն, որ իրենք չեն պարտվում, իրենք հաղթել են։ Իրենք դրանից ավել չէին կարող հավաքել։ Այնպես որ հետընտրական զարգացումները Հայաստանում սուր դրսևորումներ չեն ստանա։ Շուտով նրանց հռետորաբանությունը ևս կփոխվի, քանի որ ընտրությունները անցկացվել են բավականին թափանցիկ, խախտումները որևէ էական ազդեցութուն չեն ունեցել ընտրությունների արդյուքնների վրա, որը ևս ապացուցում է, որ հետընտրական բախումներ, քաղաքացիական պատերազմ և նման այլ դրսևորւմներ չեն լինելու։ Անգամ կարծում եմ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործընթաց չի սկսվի։

Գործընթացներն ավելի շատ կսկսեն ընթանալ Ազգային ժողովում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ԱԺ-ի նոր կազմի դեպքում են խնդիրները շատ-շատ, քանի որ ԱԺ-ն ձևավորվել է երկու հակադիր բևեռներից և չկա հավասարակշռող որևէ ուժ, որը նշանակում է, որ քաղաքական բախումները և քաղաքական գործընթացների կոնֆլիկտային երևույթները տեղափոխվում են Ազգային ժողով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում