Հնդկաստանում վերջին մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսի 53․2 հազար դեպք, ինչն աճի ամենացածր ցուցանիշն է վերջին 88 օրում։ Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Համաձայն նախարարության տվյալների՝ անցած տարվա մարտից, երբ երկրում սկսվել է կորոնավիրուսային պանդեմիան, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 29․9 միլիոնը, մահացել է ավելի քան 388 հազար մարդ։
Մոտ երկու շաբաթ անընդմեջ երկրում վարակվածների օրական թիվը չի գերազանցում 100 հազարը, ինչը վկայում է երկրորդ ալիքի թուլացման մասին։
Երկրում պատվաստվել է ավելի քան 280 մլն մարդ, կամ բնակչության 20 տոկոսից ավելին, պատվաստանյութի երկու դեղաչափերը ստացել է ավելի քան 51 մլն մարդ։