Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը կիրակի սահմանադրական հրաման է ստորագրել երկրի երկու ապստամբ նահանգներին՝ Հարավային Կորդոֆանին և Երկնագույն Նեղոսին ինքնավար շրջանի կարգավիճակ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Որոշումն ընդունվել է՝ ի կատարում խաղաղ համաձայնագրի, որը ստորագրվել էր անցած տարվա հոկտեմբերին Ջուբայում՝ կենտրոնական կառավարության և Սուդանի ապստամբական շարժումների խմբի միջև։ Նշվում է, որ այդ քայլով վնաս չի հասցվի Սուդանի միասնությանը, ժողովրդին։
Սուդանի ապստամբ շրջաններում զինված հակամարտությունը հարյուր հազարավոր մարդային կյանքեր է խլել։