Բեռլինում hրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, երեք մարդ ծանր վնասվածքներ է ստացել, հանցագործը փախուստի է դիմել, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Միտեի կենտրոնական շրջանի Վեդինգ շրջանում ՝ բարից ոչ հեռու: Նշվում է, որ տուժածներին ցուցաբերվել է բուժօգնություն, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Հանցագործը փախուստի է դիմել։ Դեպքի վայրում են իրավապահները, տարածքը շրջափակված է։