Tuesday, 14 05 2024
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն

Հայ ժողովուրդը թույլ չի տա Քոչարյան կոչվող փորձանքն ու արհավիրքը Հայաստանի համար կրկնվի

«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում, որ ընտրություններից հետո կարող են «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը։

«Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողությունների։ Ես իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը»,–ասել է Բաբայանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ նման հայտարարությունը զարմանալի չէ․«Պարզապես ուզում եմ հիշեցնեմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը գաղտնալսումից հետո իր առաջին հարցազրույցում  խոսել էր Քոչարյանի ունեցվածքի մասին, իսկ Քոչարյանն էլ դրան ի պատասխան այն ժամանակ հայտարարեց, որ Վանեցյանը մինչև ականջները թաղված է բիզնեսի մեջ։ Ինչ վերաբերում է դաշինք կազմելուն, ապա ակնհայտ է, որ Քոչարյանին աջակցում  են  ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացի դրանից այն մյուս փոքր կուսակցությունը, որտեղ կան Գորիսի, Կապանի, Քաջարանի  ու մի շարք այլ քաղաքապետեր։ Նրանք բոլորը Հանրապետականի անդամներ էին ու որևէ մեկը բացատրություն չի տվել, թե ինչպես նրանք դարձան այս նոր կուսակցության հիմնադիր անդամներ։ Ի դեմս այս Հանրապետականների, ՀՀԿ-ն հմուտ ձևով փորձում է Քոչարյանին բերել իշխանության։ Ուստի ակնհայտ էր, որ նման դաշինքը իրենց վերջնական նպատակն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ նրանց և շատ այլ կազմակերպությունների նպատակն է Քոչարյանին «փաթաթել հայ ժողովրդի վզին», ինչպես ժամանակին ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը․«Սա է իրենց նպատակը, բայց ակնհայտ է, որ սա տապալված  ծրագիր է։ Դա իրենց ցանկությունն է, բայց ընտրարշավը ցույց է տալիս, որ որևէ հաջողության չեն հասնի։ Իրենց վերջին ճիգերը՝ բաժանել ընտրակաշառք, ակտիվացնել կրիմինալը՝ հաջողություն չեն ունենալու»։

Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունները շռնդալից հաղթանակ է տանելու․ «Մենք տեսնում ենք, որ հանրության լայն շերտեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս քարոզարշավի նկատմամբ։ Իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հավաքվում են տարբեր դահլիճներում ու մշակված ծրագրերով հարցեր տալիս, մշակված պատասխաններ հնչեցնում։ Վերջերս  նկատեցինք, որ կրիմինալ աշխարհի ակտիվացումից հետո նրանք փորձում են նաև բացօթյա հանդիպումներ կազմակերպել, մարդկանց բերել այդ հանդիպումներ։ Սակայն մենք տեսնում ենք  անտարբեր մարդկանց, որոնք ստիպված եկել ու կանգնել են այնտեղ։ Քոչարյանի հանրահավաքը Ազատության հրապարակում դրա  ապացույցն էր, երբ մարդիկ խուսափում էին պատասխանել, թե ինչու են եկել հանրահավաքի, ոմանք էլ նշում էին, թե կոլեկտիվով են եկել։ Բայց համոզված եմ, որ հայ ժողովուրդը թույլ չի տա Քոչարյան կոչվող փորձանքն ու արհավիրքը Հայաստանի համար կրկնվի։ Այս պատերազմն էլ  Քոչարյանի վարած գործունեության արդյունքն է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում