Moody’s և Fitch վարկանիշային գործակալությունները հաստատել են Ֆրանսիայի ամենաբարձր վարկանիշը` AAA:
Մեկնաբանությունը պատասխան է Reuters-ի հարցումին այն բանից հետո, երբ մի քանի ֆրանսիական բանկերի բաժնետոմսերի գներն ընկան ցածր վարկանիշների մասին ասեկոսեների պատճառով:
Նախագահ Նիկոլյա Սարկոզին ընդհատել է իր արձակուրդն ու Փարիզ վերադարձել, որպեսզի եվրագոտում ճգնաժամի թեմայով շտապ խորհրդակցություն անցկացնի: Նա պահանջել է կառավարությունից բյուջեի դեֆիցիտի դեմ նոր քայլեր մշակել:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպական Կենտրոնական բանկը հայտարարեց, որ գնելու է Իտալիայի և Իսպանիայի պարտատոմսերը, որպեսզի կանխի դեֆոլտը այդ երկրներում:







































