Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից, սպասելիքներից։ Նշել է, որ նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև մարդիկ իրենց քվեարկությամբ կարող են առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել դատաիրավական մարմինների վրա։ Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պիտի տա Հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ահաբեկչությունների կազմակերպիչների, Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողածների պատասխանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺԲ պատգամավորության թեկնածու Արայիկ Պապիկյանի հետ: