Sunday, 28 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Վիճակահանության արդյունքները․ Հայկական թիմերի հնարավորությունները Եվրոպայում․․․

Շվեյցարական Նիոն քաղաքում երեկ կայացավ ֆուտբոլի եվրագավաթների խաղարկության 2021/2022 թթ․ մրցաշրջանի վիճակահանությունը։ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին», բաժին հասավ Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսը»։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատի» մրցակիցը հունգարական «Ֆեհերվարն» է: Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «Կուպսի» հետ, իսկ «Ուրարտուի» հակառակորդը` սլովենական «Մարիբորն» է: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: Ի՞նչպես գնահատել մեր վիճակահանության արդյունքներն ու մեր թիմերի հնարավորությունները։ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտի» հնարավորությունները մեծ են։ Ուելսի առաջնության մակարդակը բարձր չես որակի։

Այս երկրում աչքի ընկնող ֆուտբոլիստները հայտնվում են անգլիական լիգաներում, կամ «Քարդիֆ սիթի» ակումբում, որը ելույթ է ունեցել նաև Պրեմիեր լիգայում։ Այսօր Ուելսի գլխավոր ակումբը Անգլիայում իր նշանակությամբ երկրորդ Չեմփիոնշիփում է։ Կարճ ասած վիճակահանությունը միանգամայն բարեհաջող է Հայաստանի չեմպիոնի համար։ Նույնը չի կարելի ասել Հայաստանի գավաթակիր «Արարատի» մրցակցի մասին։ «Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,-գնահատելով վիճակահանության արդյունքը ասել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ Վիճակահանությունը այնքան էլ բարահաջող չէր նաև «Ուրարտուի» համար։ Ավելի ստույգ զամբյուղում առկա մրցակիցներից հայկական թիմին բաժին ընկավ երևի թե ամենաուժեղ ակումբը։ «Հավանական տարբերակներից մեզ բաժին ընկավ ամենաբարդ մրցակիցը։ Արդեն հասցրել էինք ուսումնասիրել բոլոր թիմերին։ Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորն» առաջին հորիզոնականը զբաղեցրած «Մուրայի» հետ հավասար միավորներ ուներ։ Այո, մեծ ավանդույթներ ունեցող թիմ է, բայց մենք պետք է հնարավորինս լավ պատրաստվենք, որպեսզի հաջող հանդես գանք»,- ասել է «Ուրարտուն» գլխավորող Ռոբերտ Արզումանյանը։ Ինչ վերաբերվում է «Նոային» ապա այս թիմի մրցակցին ևս հեշտ չես համարի։ Ֆիննական ակումբները դավանում են ուժային ֆուտբոլ։ «Բավականին բարդ մրցակից է:

Ամենալավ վիճակահանությունը չէր, բայց ամենավատն էլ չէր: Ունենք այն, ինչ ունենք: Երեկվանից ուսումանասիրում ենք մրցակցին, բավականին «ամուր» թիմ է: Ֆինլանդիայի առաջնությունն ընթացքի մեջ է, և այդ առումով մրցակիցը որոշակի առավելություն ունի: Նաև, մեր կազմում մեծ փոփոխություններ առաջիկայում կարող են լինել»,-նշել է ակումբի տնօրեն Արթուր Սահակյանը։ Եթե ընդհանուր առմամբ գնահատենք վիճակահանության արդյունքները, ապա այն կարող ենք համարել ոչ այնքան նպաստավոր։ Այո, «Ալաշկերտն» իրական հնարավորություն ունի հաղթահարելու առաջին փուլը, բայց․․․։ Կոնֆերանցիաների լիգայում մերոնց հնարավորություններն օբյեկտիվորեն այնքան էլ մեծ չեն։ Ավելի ստույգ հայկական թիմերի երեք մրցակիցներն էլ կարգով ավելի բարձր են։ Խոսքը հատկապես վերաբերվում է «Ուրարտուի» մրցակից «Մարիբորին», որը եվրագավաթների խաղարկությունում ելույթ ունենալու մեծ փորձ ունի և բարձր արդյունքներ է գրանցել։ Հիշեցնենք, որ եվրագավաթների նախորդ խաղարկությունում հայկական թիմը մեծ հաշվով անհաջողության էին մատնվել։ Հաջող ելույթ ունեցավ միայն չեմպիոն «Արարատ-Արմենիան», որի հաջողվել էր դուրս գալ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆ։

«Նոան», Գյումրիի «Շիրակը» և «Ալաշկերտը» ձախողվել էին հենց որակավորման փուլի առաջին փուլում։ Հիշեցնենք, որ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, անցյալ տարի եվրագավաթների որակավորման փուլերը տեղի ունեցան մեկ հանդիպումով։ Այս տարի պատկերն այլ է և կան նախադրյալներ այս տարի ընդհանուր առմամբ ավելի բարձր արդյունք գրանցելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում