Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Էրդողանը հիշեց Վեցը. ինչ են ասել Բայդենն ու Մակրոնը

Թուրքիայի նախագահ Էրդողանը իր կցորդ Ալիևի հետ այցելելով Շուշի, խոսել է Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորելու համար իրենից կախված ամեն ինչ անելու պատրաստակամության մասին, վերստին հիշելով ռեգիոնալ գործակցության այսպես կոչված Վեցի գաղափարը, որ առաջ է քաշել պատերազմից հետո: Էրդողանը նկատի ունի Թուրքիա, ՌԴ, Իրան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ձևաչափը: Ուշադրության է արժանի թերևս մի հանգամանք: Էրդողանը բավականին երկար ժամանակ կարծես թե չէր անդրադառնում այդ ձևաչափին:

Նկատեցի անգամ, որ շաբաթներ առաջ Անկարայում ընդունելով Վրաստանի վարչապետին, նա չէր խոսել այդ ձևաչափի մասին և հայտարարել էր այլ բան անգամ, որ Անկարան պատրաստ է աշխատել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով գործակցության հետ: Եվ ահա, հունիսի 15-ին Ալիևի հետ այցելելով Շուշի, Էրդողանը դարձյալ հիշատակում է Վեցյակի ձևաչափը: Այստեղ ուշադրոության է արժանի գուցե այն, որ Շուշի այցից առաջ նա հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, նրանց հետ քննարկելով արցախյան հարցը:

Էրդողանն այդ հանդիպումներն ունեցել է ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում: Այդ հանդիպումների առնչությամբ կողմերը արտահայտվել են դրական, սակայն Էրդողանը միաժամանակ հայտարարել է, թե Թուրքիան չի ստացել այն աջակցությունը, որ ակնկալում էր: Մյուս կողմից, Թուրքիան այդ հանդիպումներում վերահաստատել է, որ Արևմուտքի դաշնակիցն է: Հրապարակային հայտարարությունները այդ իմաստով սովորաբար կարող են լինել ոչ թե ինդիկատոր, այլ նույնիսկ խաբուսիկ գործոն: Հատկանշական է այն, որ Բայդենի և Մակրոնի հետ հանդիպումներից հետո Էրդողանը վերստին հնչեցնում է Վեցի գործակցության գաղափարի մասին, առնվազն առաջացնելով հարց՝ այդ գաղափարին նա «վերադառնում» է այսպես ասած ԱՄՆ ռեգիոնալ վերադարձի կանխարգելմա՞ն համատեքստում, այդպիսով Ռուսաստանին և Իրանին առաջարկելով կանխել այն՝ առավել ևս Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ որոշակի պայմանավորվածության մտահոգությամբ, թե՞ Վեցի գաղափարը Էրդողանը վերստին հնչեցնում է, դրա համար ստանալով ԱՄՆ եվ Ֆրանսիայի հավանությունը:

Խոշոր հաշվով, Վեցի գաղափարն իհարկե բարդ է արժանացնել միարժեք գնահատականի, որովհետև դրա բնույթը խորքային իմաստով կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչ ճակատագիր ունի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ընդհանրապես արդյո՞ք լինելու է արցախյան հարցի միջազգային ձևաչափ, որն անկասկած քաղաքական ազդեցության իմաստով գերակայելու է Վեցի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում