Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Այս իրավիճակի համար պատասխանատու են կարգավորման 1997թ. փուլային տարբերակը վիժեցնողները

«Լազարյան ակումբի» երեկվա նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախում կառուցված անվտանգության համակարգն ադրբեջանականին չի զիջել, վերջին տարիներին այդ համակարգի հանդեպ նոր մոտեցումներ էին հաստատվել, և պաշտպանական մարտավարության հետ մեկտեղ մշակվում էր հարձակողական և հակահարձակողական գործողություններ իրականացնելու մարտավարությունը:

Իր հերթին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ պարտություններից հետո միշտ ավելի հեշտ է մեղավորներ փնտրել, քան վերլուծել սեփական սխալները. «Շատ հեշտ է նախկին իշխանությունների վրա գցել, բայց ես Ձեզ հավատացնում եմ` այս 30 տարիների ընթացքում թե՛ բանակն է ամրացվել, թե՛ սպառազինություն է գնվել, թե՛ սահմանի ամբողջ երկայնքով խրամատներ են եղել։ Բայց ինչ-որ պահից սկսեց փոխվել ուժերի հավասարակշռությունը։ Այդ հավասարակշռությունը, ըստ իս, սկսեց փոխվել 2015-2016թթ․-ին։ Իսկ թուրքական «Բայրաքթարները», որոնք էլ հենց որոշեցին պատերազմի ելքը, Ադրբեջանը գնել է 2020թ․-ին»:

Այս առնչությամբ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Քանի դեռ պատերազմ չկար, կարելի էր ասել, որ մենք նույնիսկ Իսրայելին ենք գերազանցում: Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ ապրիլյան քառօրյա մարտերը շոկի էին մատնել թե ՊԲ հրամանատարությանը, թե Արցախի քաղաքական էլիտային: Ի՞նչ է արվել իրավիճակը գոնե հավասարակշռելու համար՝ չեմ կարող ասել: Ռազմագետ չեմ, պաշտոնյա չեմ եղել և չեմ:

Զուտ անձնական տպավորությամբ մի բան կարող եմ ասել. 2018թ.-ից հետո Արցախից սպառազինություն, տեխնիկա, կենդանի ուժ դուրս չի բերվել: Այսինքն, քառասունչորսօրյա պատերազմը մենք ընդունել ենք առնվազն նախկինում ունեցած պաշարով և ստեղծված ինժեներական կառույցներով: Պատերազմի հետևանքները հայտնի են: Հետևաբար, ուժերն անհավասար էին: Այլ դատողություն չեմ կարող ինձ թույլ տալ»:

Հարցին, թե այս իրավիճակի համար Արցախի բոլոր իշխանությունները պատասխանատու էին թե ոչ, նա պատասխանեց. «Այս իրավիճակի համար պատասխանատու են կարգավորման 1997թ. փուլային տարբերակը վիժեցնողները: և նրանք, ովքեր 2016թ. Ստեփանակերտում ընդդիմացել են նախագահ Սերժ Սարգսյանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում