Օգոստոսի 9-ին`ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի 8/1 շենքի թիվ 54 բնակարանի բնակիչը դռան և հեռախոսազանգերին չի արձագանքում, հնարավոր է մահացած լինի:
Բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. տան մեջ հայտնաբերվել է 1939թվականին ծնված Ջուլիետա Հովհաննիսյանի դին:









































