Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Լավրովը բացահայտել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի արմատը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չունի գերտերության հավակնություններ: Նա «պրիմակովյան ընթերցումների» մասնակիցների առաջ ելույթում ասել է, թե Ռուսաստանը պարզապես չի ընդունում սեփական արժեհամակարգը ամենուր պարտադրելու արևմտյան քաղաքականությունը: Լավրովը գործնականում ակնարկել է Ռուսաստանի խորքային նպատակի մասին, այն է՝ ոչ թե հավակնել համաշխարհային ազդեցության, այլ ընդամենը ունենալ ազդեցության սեփական գոտին և Արևմուտքի հավաստիքը առ այն, որ չեն լինելու այդ գոտում արևմտյան համակեցության նորմեր առաջ մղելու փորձեր:

Այլ կերպ ասած, Ռուսաստանի արտգործնախարարը ընդամենն ակնարկում է այն մասին, որ Ռուսաստանը ուզում է իր բաժինն աշխարհից և ուզում է, որպեսզի այդ բաժնին չհավակնի ոչ ոք, մասնավորապես՝ Արևմուտքը: Լավրովի հայտարարությունը մի կողմից հասկանալի է՝ գերտերության հավակնություն չունենալու առումով: Ի վերջո, Ռոււսաստանը չունի նաև գերտերություն լինելու բավարար ռեսուրս, ինչի մասին ռուսական վերնախավը հիանալի պատկերացնում ու ինչը հիանալի գիտակցում է: Իսկ, եթե չկա ռեսուրս, հավակնությունը կարող է դառնալ կործանարար: Ամբողջ հարցը այն է սակայն, որ Ռուսաստանի պարագայում սպառվում է անգամ ռեգիոնալ տերության ռեսուրսը, ինչի վառ վկայությունն է Կովկասը, որտեղ արցախյան պատերազմով Թուրքիան պարտադրել է իր ներկայությունը:

Եվ այն, որ Մոսկվան իրենը համարվող ռեգիոնում հանդուրժել է Թուրքիայի մուտքը, խոսում է այն մասին, որ նույնիսկ ռեգիոնալ մակարդակում, նույնիսկ հենց «աշխարհի իր բաժինը» դիտարկվող մակարդակում Ռուսաստանն ի վիճակի չէ ապահովել իր շաhերը, էլ չենք խոսում դաշնակից համարվող երկրների շահերի մասին: Ամբողջ հարցն այն է, որ ռուսական ներկայիս վերնախավը պատրաստ է այդ իրավիճակներում կիսվել թուրքերի, քան Արևմուտքի հետ: Իսկ սա հաշվարկների և բարդույթների մի հիբրիդի հետևանք է, որն էլ արտահայտվում է այդ թվում և Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմով, որ մղվում է արդեն շատ երկար տարիներ, և որի ռազմական բաղադրիչի գագաթնակետը 2020 թվականի պատերազմն էր, իսկ քաղաքական գագաթնակետին կարծես թե մոտենում ենք հետպատերազմյան այս ընթացքում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում