Հունիսի 8-ին խափանումներ են դիտվել համաշխարհային մի շարք խոշոր կայքերի, այդ թվում նաև առաջատար ԶԼՄ-ների աշխատանքում:
Մասնավորապես, խնդիրներ են առաջացել կապված Amazon-ի և Reddit-ի կայքերի, ինչպես նաև ամերիկյան և բրիտանական խոշոր ԶԼՄ-ների ինտերնետ-տարբերակների հետ, ինչպիսիք են CNN հեռուստաալիքը, New York Times, Guardian, Financial Times, Independent թերթերը:
Չի բացվել նաև Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Փորձելով բացել վերը նշված կայքերը՝ հաղորդագրություն է հայտնվել 503 սխալի վերաբերյալ, ինչը մատնանշում է սերվերի հետ կապված խնդիրը: Առայժմ խափանման պատճառի մասին տվյալներ չկան:
Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան իր հերթին հաղորդում է, որ այդ միջադեպը կարող է կապված լինել Fastly ամպային հաշվումների մատակարարի հետ, որը պահպանում է բազմաթիվ խոշոր կայքեր: