Ամերիկյան անօդաչու ինքնաթիռի հարձակման հետևանքով Պակիստանի հյուսիսային Վազիրիստան նահանգում սպանվել են առնվազն 20 գրոհայիններ, ովքեր կասկածվում էին «Հաքքանի» զինված խմբավորմանը հարելու մեջ:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հղում կատարելով Պակիստանի իրավապահ մարմիններին, որոնք հայտնել են նաև, որ զոհվածների մեջ կարող են լինել նաև այլ երկրների քաղաքացիներ:
«Հաքքանի» կազմակերպությունը համարվում է ամենաակտիվ ահաբեկչական կազմակերպություններից մեկը, որ գործում է Աֆղանստանում և Պակիստանում: Այս կազմակերպությանն են վերագրում Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա կատարած մի շարք հարձակումներ:











































