Իրանի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում է դատապարտել Մեծ Բրիտանիայի իշխանություններին երկրում ծագած անկարգությունների համար: Ահմադինեժադը հայտարարել է, որ եթե Արևմուտքի թշնամի որևէ երկրում տեղի ունենային հարյուր անգամ ավելի փոքր անկարգություններ, քան այն, ինչ կատարվում է Մեծ Բրիտանիայում, ՄԱԿ-ը իր կառույցներով աղմուկ կբարձրացրեր` պահանջելով հարգել մարդու իրավունքները:
Իսկ նման պարագայում ՄԱԿ-ը լռում է: Ահմադինեժադը խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին զբաղվել իրենց երկրի հարցերով և ոչ թե զորքեր ուղարկել Աֆղանստան, Իրաք և Լիբիա՝ տեղի նավթային հարստությունները թալանելու նպատակով:
Ըստ Իրանի նախագահի՝ բրիտանացիների մի մասի համբերությունը սպառվել է, և նրանք կորցրել են ապագայի նկատմամբ հավատը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:









































