Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 346 150 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 30 603 թեստավորում, որից 18 444-ը հակամարմինների արագ թեստով, 12 159 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 896 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 329 516 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 4 834:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.12%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.23%, վերջին 7 օրվանը՝ 2.8%: