Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

Արմեն Սարգսյանը ստանձնել է աղմկոտ ելույթի պատասխանատվությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ազատման հրամանագիրը: Արմեն Սարգսյանի այդ քայլը փոքր ինչ տարօրինակ է, նրա այն քայլերի ֆոնին, երբ չէր ստորագրում ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկությունը կամ նոր պետի նշանակումը: Բանն այն է, որ Արա Այվազյանի հրաժարականի դեպքում էլ նախագահ Սարգսյանն ունի թերևս վերաբերմունք արտահայտելու շոշափելի պատճառ: Նվազագույնը վերաբերմունք արտահայտելու, եթե նկատի առնենք այն, որ նա իհարկե մեծ հաշվով իրավասու չէ արգելակել այդօրինակ գործընթացը, քանի որ չունի բավարար լիազորություն: Այդուհանդերձ, նախագահ Սարրգսյանին չի՞ հետաքրքրել նախկին նախարար Այվազյանի ելույթն առ այն, թե ինքը հեռանում է, այդպիսով ցույց տալով, որ ԱԳՆ կառույցը որևէ քայլ չի անի Հայաստանի ինքնիշխանության ու շահի դեմ: Ըստ էության, Արա Այվազյանի հրաժեշտի ելույթը իր մեջ պարունակում է բովանդակություն, որը առնչվում է Հայաստանի հանրապետության անվտանգությանն ու սահմանադրական կարգին: Իսկ Արմեն Սարգսյանը, լինելով Հայաստանի հանրապետության նախագահ, ըստ Սահմանադրության այդ կարգի երաշխավորն է: Իհարկե նա չունի բավարար լիազորություն այդ երաշխավորությունը արդյունավետ իրականացնելու համար, բայց, ինչպես դեռ նախագահ առաջադրվելիս ինքն էլ խոսում՝ կարող է ունենալ խոսքի իշխանություն, կամ խոսքի ուժ, բարձրաձայնելով առանցքային հարցերը: Ահա այդ համատեքստում էլ հետաքրքիր է, Արմեն Սարգսյանին չի՞ հետաքրքրել հարցը, թե ինչ ակնարկ կար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթում: Հանրությունն օրինակ տալիս է այդ հարցերը, այդ հարցը տվել է նաև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի խոսնակը:

Հարցը հետևյալն է. Հայաստանի շահի և ինքնիշխանության դեմ ի՞նչ ռիսկային գործընթաց կա, որի մասին ակնարկում էր հեռացող նախարարը: Իսկ, եթե չկա, ապա ի՞նչն էր այդօրինակ ելույթի պատճառը, ի՞նչ էր ցուցանում առակը: Հեռացած նախարարը պետք է հրապարակային բացատրություն տա, որպեսզի հասարակությունը մի կողմից տեղյակ լինի հնարավոր վտանգի և սպառնալիքի առավել կոնկրետ ու առարկայորեն՝ դրա դեմ անհրաժեշտ քայլերը անելու հնարավորության համար, կամ, եթե այդպիսիք չկա և Արա Այվազյանի ակնարկն ուներ այլ իմաստ՝ հանրությունը զերծ լինի հնարավոր խուճապային մանիպուլյատիվ ազդեցության ռիսկերից: Այդպիսով, սահմանադրական կարգի և անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանը ունի՞ այդ հարցերի պատասխանները, ստացե՞լ է դրանք, կարո՞ղ է որևէ բացատրություն կամ պարզաբանում ներկայացնել, հաշվի առնելով, որ իր ստորագրությամբ նա ինքն էլ փաստորեն հանրության առաջ ստանձնել է նախարարի ելույթի և ակնարկի համար պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում