Հանրապետության անասնաբուծության ոլորտում նկատվում են անասնագլխաքանակի ավելացման կայուն միտումներ: Հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 1,5 հազար, խոզերինը` 3,5 հազար, իսկ ոչխարներինը և այծերինը` գրեթե 23 հազար գլխով: Տեղեկացնում է ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության պաշտոնական կայքը:
2011 թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 47 հազար տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 3,3 %-ով ավելի, 364 հազար տոննա կաթ (նախորդ տարվանից գրեթե 1%-ով ավել) և 429մլն ձու:
Նախնական հաշվարկներով, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում տավարի գլխաքանակը կկազմի շուրջ 535 հազար գլուխ (նախորդ տարվանից 2,5 հազարով ավել), խոզերինը` գրեթե 120 հազար (5,2 հազարով ավել), իսկ ոչխարներինը և այծերինը` կգերազանցի 600 հազար գլխի սահմանագիծը (նախորդ տարվանից շուրջ 29 հազարով ավել):






































