Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կառավարության և կորոնավիրուսի համավարակի ֆոնին նրա վարած քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել գրեթե ամբողջ երկրում, հայտնում է G1 լրատվական պորտալը:
«Շաբաթ օրը Բոլսոնարոյի կառավարության դեմ ցույցեր են տեղի ունեցել առնվազն 24 նահանգներում և Դաշնային շրջանում: Օրվա ընթացքում մարդկանց խմբեր են հավաքվել երթերի և բազմաթիվ պահանջներ ներկայացրել», – նշում են լրատվամիջոցները:
Մասնավորապես, բողոքողները կոչ են արել գնել պատվաստանյութեր COVID-19- ի դեմ, բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերել, քաղաքացիների պատշաճ կրթության և առողջության պահպանման իրավունքները պահպանել: Հնչել են նաև նախագահի իմպիչմենթի կոչեր:
Ընդհանուր առմամբ, ցույցերը խաղաղ բնույթ են կրել: Այնուամենայնիվ, հյուսիսարևելյան Պեռնամբուկու նահանգի մայրաքաղաք Ռեսիֆեում ռազմական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: