Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Քոչարյանը Վերաքննիչ դատարանում համակիրների մեծ շրջանակ ունի, ազդեցությունը բացառված չէ․ Միակ հույսը մնում է ՄԻԵԴ-ը

Մայիսի 30-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը պետք է քննի Քոչարյանի վերաբերյալ ներկայացված դատախազության բողոքը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 22-ին բողոքարկել էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Դրանից հետո Դատախազությունը նախ դիմեց Սահմանադրական դատարան, ապա նաև՝ վերաքննիչ դատարան։ Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ մերժեց ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա սկսված գործի քննությունը՝ հիմնավորմամբ, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը առանձնապես սպասելիքներ, սկնկալիքներ չունի նաև Վերաքննիչ դատարանից։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը իր որոշումը կայացնելուց առաջ արդեն արտակուլիսային բանակցությունների մեջ եղել են․«Մենք նաև գիտենք, որ Վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը ունի համակիրների մեծ շրջանակ և այդ ազդեցությունը բացառված չէ, որ դերակատարություն կունենա։ Վերաքննիչ դատարանը շատ վիճարկելի դաշտում է գտնվում, նրա կայացրած ցանկացած որոշում կրկին կարող է դառնալ վիճարկելի։ Եվ սրանով պայմանավորված՝ վստահ եմ, որ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում առավելապես կարևորվելու են ամբաստանյալների շահերը և պակաս կարևորվելու են տուժողների շահերը։ Այդ հավասարության սկզբունքի խախտումը հերթական անգամ տեսանելի է լինելու առաջին ատյանից մինչև Վերաքննիչ։ Հետևաբար հակված եմ ասելու, որ սպառում եմ ներպետական պայքարի բոլոր միջոցները»,-ասաց տիկին Սաֆարյանը՝ հավելելով, որ այս գործով ևս իր միակ հույսը մնում է Եվրոպական դատարանը։

Փաստաբանը հերթական անգամ ընդգծեց, որ դատախազությունը սխալ ճանապարհով գնաց Սահմանադրական դատարան դիմելիս։ «Ես շարունակում եմ պնդել, որ քրեական օրենսգրքի 309 հոդվածը թույլ էր տալիս մինչև դատավորի խորհրդակցական սենյակ մտնելը մեղադրանքը հետ վերցնել և վերաորակել այն, ինչը չարվեց։ Ես հակված եմ նրան, որ այդտեղ հստակ միտում կար»,-եզրափակեց Սաֆարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում