Ինչպես հաղորդում է Մանչեսթերի ոստիկանությունը, երիտասարդների ամբոխը ամբողջ գիշեր քաղաքում անկարգություններ է արել: Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենամեծ քաղաքում` Բիրմինգհեմում, անկարգությունների մասնակիցները ոստիկանության հետ բախումներ են հրահրել, թալանել են խանութներ: Նոթինգհեմում բենզինով շշեր են նետվել ոստիկանության բաժանմունքի մեջ:
Անգլիայի կենտրոնական հատվածներում ձերբակալվել է ևս 170 մարդ,- հաղորդում է BBC-ն:












































