Monday, 13 05 2024
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը

Հանգուցալուծում չի լինում հունիսի 20-ին, ավելի հավանական է, որ երկիրը ցնցումների նոր փուլի մեջ կմտնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

-Պարոն Բաղդասարյան, սոցիոլոգները նշում են, որ Սյունիքի իրադարձություններն իշխանության վարկանիշի վրա ազդեցություն են ունեցել։ Մյուս կողմից, նշվում է, որ նոր խորհրդարանում, ըստ ամենայնի, 5-6 քաղաքական ուժ ներկայացված կլինի։ Իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Առաջիկայում հնարավոր փաստաթղթի ստորագրումը ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա։

-Այո՛, դրանք կարող են մեծ վնաս հասցնել իշխանություններին, բայց եթե իշխանությունները տեսնեն, որ շատ ծանր հարված են ստացել, որևէ պատրվակով չեղյալ կհամարեն ընտրությունները և դրանք կհետաձգեն։

-Դուք ընտրությունները հետաձգելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։ Նշվում է, որ անգամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում, միևնույն է, ընտրությունները չեն կարող չեղարկվել։

-Իսկ այդ նախադարյալները կայի՞ն, որ այսպիսի արդյունքներ արձանագրած իշխանությունը պետք է համարձակվեր ևս մեկ անգամ հայտ ներկայացնել իշխանությունը պահպանելու։ Այսինքն՝ եթե մենք ամեն ինչին տրամաբանորեն նայենք, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդրեին և հրաժարական տային և սպասեին դատարանի որոշմանը, բայց մենք տեսանք՝ ինչպես են վարվում, տեսանք, թե ինչ են անում հիմա, տեսանք, թե ինչպես են պատրաստվում բոլոր հնարավոր լծակների գործադրմամբ վերարտադրվել։ Դա ակնհայտ երևում է։

-Իսկ ինչպիսի՞ խորհրդարան կունենան։ Նշվում է, որ այս անգամ շատ քաղաքական ուժեր և դաշինքներ կանցնեն խորհրդարան և այլևս «Իմ քայլը» միանձնյա որոշումներ չի կարողանա կայացնել։

-Տեսեք՝ եթե մենք իրադարձություններին նայում ենք այսօրվա տեսանկյունից, կարող ենք արձանագրել երկու փաստ. Առաջին՝ օրվա իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն խորհրդարանում, և երկրորդ՝ այն ուժերը, որոնք մեծ շանս ունեն խորհրդարանում հայտնվելու, վստահաբար, որևէ համագործակցության չեն գնա օրվա իշխանությունների հետ։ Սա նշանակում է, որ կամ բոլոր ուժերը միասին կոալիցիա կկազմեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, կամ ավելի վատ տարբերակով՝ երկիրը ներքաղաքական ցնցումների մեջ կընկնի և հնարավոր են անգամ լուրջ բախումներ։ Այսինքն՝ հանգուցալուծում չի լինում հունիսի 20-ին, ավելի հավանական է, որ երկիրը ցնցումների նոր փուլի մեջ կմտնի։

-Պայքարը ո՞ր քաղաքական ուժերի և դաշինքների մեջ է լինելու։ Քոչարյանը հայտարարում է, որ պայքարը երկու թևերի միջև է լինելու։

-Կարծում եմ՝ խորհրդարանում ներկայություն ունենալու բավականին լավ շանսեր ունեն նաև «Պատիվ ունեմ»-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ընդ որում՝ լուրջ ներկայություն։ Այդ դեպքում բավականին հարուստ ներկապնակ կստեղծվի, բայց մենք նորից կունենանք պատկեր, որ այդ ուժերից որևէ մեկը չի ցանկանա համագործակցել «Իմ քայլը» դաշինքի հետ, ավելի հավանական է, որ իրենք իրար հետ կհամագործակցեն։

-Ինչո՞ւ։

-Չի համագործակցի, որովհետև այսօր իշխանությունների հետ ինչ-որ կերպ առնչություն ունենալը կտրուկ կնվազեցնի այդ ուժի վարկանիշը։ Բնականաբար, որևէ մեկը չի ցանկանա իրեն կեղտոտել այդպիսի ստվերային կամ բացահայտ համագործակցության մասին խոսակցություններով։

-Կարծում եք՝ «Իմ քայլը» չպե՞տք է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացներ։

-Իհարկե, պետք է չներկայացներ, պետք է երաշխավորեր նորմալ ընտրություններ և ինքը չմասնակցեր։ Այդ դեպքում, այս ընտրությունները հանգուցալուծում կլինեին և իրավիճակի հանգուցալուծում կլինեին, իսկ այս դեպքում, երբ իրենք մասնակցում են ընտրություններին, ոչ թե լիցքաթափում է լինելու, այլ ավելի հավանական է, որ իրավիճակն ավելիէ  լարվելու՝ ընդհուպ  մինչև ներքաղաքական ցնցումներ։

-Երկրորդ փուլի հավանականությո՞ւն եք տեսնում։

-Այո՛, նաև երկրորդ փուլի հավանականություն եմ տեսնում,  նաև հետընտրական գործընթացների, որի արդյունքում ոլորովին այլ զարգացումներ կլինեն։ Երկուսն  էլ հավանական է։

-Կարծում եք՝ այս իշխանությունը ընտրակեղծիքներ կանի՞, չէ՞ որ տարիներ շարունակ պայքարում էր դրա դեմ։

-Այս իշխանությունները տարիներ շարունակ պայքարում էին նաև նրա համար, որ  օլիգարխները չհայտնվեն խորհրդարանում, հիմա իրենց ցուցակը տեսնում ենք։ Այս իշխանություններն ինչի դեմ տարիներ շարունակ իբրև թե պայքարում էին, հենց այդ բոլորն իրենք արեցին, ընտրակեղծիքներն էլ հիմա տեսնում եմ, որ անում են, որովհետև ակնհայտ է վարչական ռեսուրսի չարաշահում։ Բայց, կարծում եմ, որ դրանով չեն բավարարվի և հնարավոր բոլոր լծակներով, այո՛, կկեղծեն ընտրությունները, եթե ստացվի։՚

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում