Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված գործը, որը Թուրքիայի դրոշին ավելացրել է կիսալուսնից կախված մարդու կերպարանք։
Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞ ոչ։
Ավելի վաղ, Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրել էր, որ Ստամբուլի առափնյա շրջաններից մեկում տեղադրված գովազդային վահանակի ձախ կողմում՝ թուրք նկարիչ Դևրիմ Էրբիլի Ստամբուլի համայնապատկերի ֆոնին պատկերված լուսին և աստղեր պատկերներին ավելի ուշ ավելացել էր՝ լուսնին պարանոցից կախված մարդու կերպարանք։
Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, պատկերի հեղինակ Իչջանը սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական նկարներ է հրապարակել։ Ելնելով վերոնշյալից, դատարանը՝ «պետության ինքնիշխանության սիմվոլները ծաղրելու» և «շարունակաբար ու հրապարակայնորեն հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով նկարչի համար 2 տարի 3 ամսից մինչև 11 տարի 2 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացվել։