Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Հոկտեմբերի 27-ն արվեց որպեսզի Հայաստանում կանխվեր նախագահափոխությունը. Քոչարյանը սիրում էր ֆորսմաժորներ ստեղծել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հերթական հոդվածքով, որտեղ կրկին անդրադարձ է կատարել պատերազմում կրած պարտության պատճառներին։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն չէ:

«Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».

ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:

բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:

Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը»,-գրել է Տեր Պետրոսյանը:

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Տեր-Պետրոսյանի ասածների մեջ ճշմարտություն կա, բայց նրա կողմից այդ հոդվածի հրապարակումը նախընտրական այս շրջանում իր պաշտոնավարման տարիների վարած քաղաքականության արդարացում է. «Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանը հասկանալիորեն փորձում է պատմության մեջ արդարացնել իր վարած արցախյան քաղաքականությունը։ Եվ քանի որ իր վարած արցախյան քաղաքականությունը կանխվել է Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի և այլոց կողմից, ապա նա այդ խնդիրն է լուծում, որ մինչև Վազգեն Սարգսյանը խելքի եկավ, արդեն ուշ էր։ Տեր-Պետրոսյանի ասածն այն է, որ ինքը ճիշտ էր անում և որքան էլ Վազգեն Սարգսյանը վիժեցրել է իր արածը, մեկ է, վերջում հասկացել է իր սխալը, մտածել է կարգավորման մասին, բայց Հոկտեմբերի 27-ը կանխել է դա։ Կրկնում եմ՝ սա Տեր-Պետրոսյանի կողմից պատմության մեջ իրեն արդարացնելու, իրեն ճիշտ հռչակելու մասին է։ Նա ուզում է ասել, որ ինքն ամենազգույշն է եղել, ամենահեռատեսը և հետևաբար հիմա իրեն պետք է ընտրեն»,-ասաց Սաֆարյանը։

Վերադառնալով 99 թվականի այդ դրվագին, Սաֆարյանը նշեց, որ 1998 թվականին քննարկվեց ընդհանուր պետության տարբերակը, որին Քոչարյանը պաշտոնապես կողմ արտահայտվեց։ Խոսքը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև կազմավորվելիք այսպես կոչված ասիմետրիկ ընդհանուր պետության մասին էր։ Բայց այդ առաջարկը մերժվեց Ադրբեջանի կողմից։ Դրանից հետո միջազգային միջնորդները անցան այսպես կոչված անջատման սցենարներին, խոսք գնաց Մեղրիի տարբերակի մասին.«Այստեղ էլ չգիտեմ՝ Տեր-Պետրոսյանի մոտիվները Վազգեն Սարգսյանի մասով որքանով ազնիվ են, բայց այդ տարբերակի մի քանի մոդիֆիկացիաներ են եղել։ Ընդհուպ ոչ միայն Մեղրին Լաչինի հետ փոխանակելու, այլև եռակողմ ֆորմատով՝ Թուրքիայի հետ միասին, որտեղ Արարատ լեռան խնդիրն էր դրված։ Հետևաբար դժվար է ասել, թե Տեր-Պետրոսյանը Հոկտեմբերի 27-ի միջոցով արցախյան հարցի լուծման որ տարբերակի խափանման մասին է խոսում, բայց մի բան ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը ուզում է ոչ թե Վազգեն Սարգսյանի վրա թողնել ոչ թե կարգավորման տարբերակին կողմ լինելը, այլ ավելի շատ Մեղրիի տարբերակին կողմ լինելը։ Բայց փաստը նա է, որ Վազգեն Սարգսյանը դեմ է եղել նաև դրան»,-նկատեց քաղաքագետը։

Մեր զրուցակցի խոսքով Հոկտեմբերի 27-ի պատմությունը մի փոքր այլ պատմություն է։ Իրականում Քոչարյանի մոտեցումը նա է եղել՝ ասել ամեն ինչին «այո», բայց հայտնվեն խանգարողներ կամ երկրի ներսում, կամ դրսում և դրանով խուսափել այդ դաշտում։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ է, երբ ասում է, որ նախկին իշխանությունները ստատուս քվոյի պահպանության կողմնակից են եղել։ «Այդ կտրվածքով Հոկտեմբերի 27-ի հետ հապված Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դիրքորոշումը եղել է ոչ թե կողմ կամ դեմ լինելը այս կամ այն տարբերակին, քանի որ նրանք անվտանգության խորհրդի նիստում դեմ են քվեարկել Մեղրիի տարբերակին, այլ այն, որ Քոչարյանը, ըստ էության, ֆորսմաժոր է ստեղծել խուսափելու համար իր կողմից բանակցված, իր կողմից հավանության տրված այդ տարբերակին։ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ունեին այլընտրանք։ Նրանք կարող էին ճանապարհել Ռոբերտ Քոչարյանին և շարունակել իրենց պատկերացրած բանակցույթունները։ Հոկտեմբերի 27-ը իրականում կանխել է Ռոբերտ Քոչարյանի հեռանալը որպես նման պայթունավտանգ կարգավորմանը համաձայնող նախագահ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն հեռացվելու էր իշխանությունից, որովհետև ռեալ իշխանությունը գտնվում էր Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ձեռքում։

Հետևաբար ես չեմ համարում, որ Տեր-Պետրոսյանի ասածն այն է, թե Վազգեն Սարգսյանը կողմ էր լուծման իր տարբերակին, բայց նրան սպանեցին։ Ընդհանրապես Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի և Մեղրիի տարբերակի պատմությունը շատ ավելի բարդ է։ Դա միայն կողմ ու դեմի հարց չէ։ Հոկտեմբերի 27-ն արվեց, որ նրանց դեմ դիքորոշումը չբերի Հայաստանում նախագահափոխության, ինչի վտանգը շատ մեծ էր։ Այդ ֆորսմաժորը դրա համար է եղել։ Այլ ոչ թե նրա համար, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրին հանձնելուն, Մեղրիի միջանց ստեղծելուն և դրա համար նրանց սպանեցին»,-եզրափակեց քաղաքագետը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում