Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԵՊՀ-ի խնդրի լուծումը գնաց ուժային տարբերակով. այն հնարավոր կլինի կարգավորել ընտրություններից հետո

2019 թվականի մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց և մինչև հիմա մայր բուհը չունի ռեկտոր։ Մայիսի 20-ին հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ընտրության օրակարգով, որը, սակայն, տեղի չունեցավ քվեակազմի բացակայության պատճառով։

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ չկա անհրաժեշտ քվեակազմ նիստը սկսելու համար, բացի դրանից՝ չկան առաջադրված թեկնածուներ, ըստ այդմ՝ քննարկելու և քվեարկելու հարց. «Ես կտեղեկացնեմ, որ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրում»,-ասաց ռեկտորը:

ԵՊՀ ուսխորհուրդը նույնպես հրաժարվում է մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ իրենց ձևակերպմամբ ապօրինի ձևավորման գործընթացին։

Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ այս խնդիրը լուծում չի ստանա մինչև խորհրդարանական ընտրություններ, այն հնարավոր կլինի լուծել միայն ընտրություններից հետո, երբ «կրքերը» որոշակիորեն կհանդարտվեն։ Իշխանության ներկայացուցիչները նաև նշում են, որ խնդրին չպետք է «տապոռային» լուծում տրվեր, այլ կառավարությունը պետք է քննարկեր խնդիրը և գործընթացն անցնցում անցկացնելուն ուղղված գործողություններ աներ, քանի որ բուհի ներսից ընդդիմանում են կառավարության ձեռնարկած քայլերին։

«Խնդիրը գնաց ուժային տարբերակով, համագործակցային լուծում չստացվեց: Գնում են ուժային տարբերակով խնդրի լուծմանը, այն է՝ Կառավարության ընդունած որոշումը՝ կրճատել բուհերում կառավարման խորհրդի կազմը և ավելացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց թիվը խորհրդում»,-ասաց իշխանության ներկայացուցիչը:

Նշենք, որ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32 է, մինչդեռ նոր որոշմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը կրճատվել է 12-ով՝ դառնալով 20: Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել է խորհրդի անդամների կեսից ավելին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշեց, որ  ԵՊՀ-ն և նախարարությունը երկուսն էլ իրար ընդառաջ չեն գնում խնդրի լուծման համար. «Ամբողջ խնդիրն, իմ կարծիքով, անվստահությունն է այն օրենքի նախագծին, որը շրջանառության մեջ է խորհրդի կազմի հետ կապված։ Նաև ԵՊՀ-ի կողմից չկա վստահություն, չեն հավատում այն նախագծին, ըստ որի՝ կառավարման խորհրդում ցածր է ուսանողների տոկոսը, նաև բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների թիվը»։

Ըստ Բախշյանի՝ շատ կարևոր է գործարար աշխարհի ներկայացուցիչների ներգրավածությունը խորհրդի կազմում և ի վերջո գործարար աշխարհը պետք է մասնակցի այդ մասնագետների մասնագիտացումներին, ինքը պետք է առաջարկ անի, պատվեր տա, նշի՝ որքան մասնագետներ են պետք և այլն։

«Իրենք պետք է լինեն կառավարման խորհրդում, իրենք պետք է մասնակցեն այդ մասնագիտացումների ցանկի ձևավորմանը, նոր մասնագիտացումներ ավելացնեն, հանեն նրանք, որոնք պետք չեն, ավելացնեն, մասնագիտացումների ցանկի պատվերին տեր լինեն, ներդրում կարող է անել համալսարանի ֆինանսավորման մեջ։ Մի խոսքով՝ համալսարանը պետք է լինի կառավարություն-տնտեսվարող սուբյեկտներ-երիտասարդություն եռանկյունի գործող մեխանիզմ, որ տնտեսությունը շնչի, նորարարությունը զգա, տեսնի և համապատասխան ձևով գործի»,-հավելեց կրթության մասնագետը։

Բախշյանը կարծում է, որ մայր բուհի խնդիրը քաղաքականացվեց, և այսօրվա իշխանությունը, որը երեկվա ընդդիմությունն էր և քննադատում էր այդ գործընթացների քաղաքականացումը, երբ եկավ իշխանության, տեսավ, որ եթե այդ գործընթացը քաղաքական չլինի, այսինքն՝ ինքը չմիջամտի այդ գործընթացին, ի վերջո մտավորականների, դասախոսների այդ մասսային իր ձեռքից բաց թողնելու դեպքում ինքը վերընտրվելու, այդ մասսային իրենով անելու լուրջ խնդիր է ունենալու.

«Եվ չնայած որպես ընդդիմություն՝ ինքը քննադատում էր այդ երևույթը, բայց այսօր նույն ճանապարհով է գնում»,-ասաց Բախշյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում