«Չնայած ընտրական օրենսգիրքն արգելում է պետական պաշտոնյաներին պետական լծակներն օգտագործել իրենց կամ իրենց կուսակցության վերընտրվելու համար, պետական որոշ պաշտոնյաների ակտիվությանը հետևելով՝ կարելի է կարծել, թե իշխանության ներսում տագնապներ կան, ու վերջիններս, իրար խառնված, պատրաստվում են ընտրությունների»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը կրկին ՀՀԿ անդամատոմսեր էր բաժանում՝ այս անգամ Մասիս քաղաքում։ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետը ցեղակրոնության ևս 100 հետևորդ է հայտնաբերել՝ մեծ հանդիսավորությամբ հանձնելով նրանց ՀՀԿ անդամատոմսերը։
Հայաստանում իշխող կուսակցություններին՝ զորօրինակ ՀՀԿ-ին անդամակցում են որոշակի շահագրգռությունից ելնելով՝ առանց տեղեկանալու անգամ կուսակցության գաղափարախոսությանը։ Այս է վկայում, որ երկրի գրեթե բոլոր օլիգարխներրը կամ օլիգարխ դառնալ երազողները հանկարծ ընդգրկվեցին ՀՀԿ շարքերում ու սկսեցին հարել Նժդեհին»։







































