Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իրանն ազդարարում է Վիեննայում՝ նաև Սյունիքի համար կարևոր դինամիկայի մասին

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունը, որի հերթական փուլը եղել է մայիսի 19-ին, արձանագրել է դրական միտում: Խոսքը ամերիկա-իրանյան բանակցության մասին է, որի մայիսի 19-ի դրվագը Իրանը փաստորեն համարում է դրական: Այդ հայտարարությունը անշուշտ էական է այն իրողությունների ֆոնին, որ ծավալվում են Կովկասում և մասնավորապես Սյունիքի սահմաններին: Իրան-ամերիկյան հարաբերության կարգավորման համար էական նշանակություն ունեցող այդ բանակցային գործընթացը առանցքային ազդեցություն կունենա նաև Կովկասում ռեգիոնալ իրավիճակի վրա: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, Սյունիքի շուրջ զարգացումներում ըստ էության գծագրվում է երկու հիմնական աշխարհաքաղաքական վեկտոր՝ Իրանի հետ, կամ Իրանի դեմ: Այլ կերպ ասած, չնայած հանգամանքին, որ ռեգիոնալ իրադրությունը կարծես թե պարփակվում է ռուս-թուրքական ձևաչափի շրջանակում, այդուհանդերձ առանցքայինը արևմտա-իրանական կամ ամերիկա-իրանական գիծն է և այնտեղ տեղի ունեցող զարգացումները:

Եթե այդ գիծը արձանագրում է դրական առաջընթացի միտում, ապա ռուս-թուրքական ձևաչաձը ըստ էության չունի որևէ շանս: Ընդ որում, այստեղ կա մի նրբերանգ: Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, ունի այստեղ ամերիկա-իրանյան գծում դերակատարության հնարավորություն, հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունը: Ամբողջ խնդիրն այն է, թե ռազմավարական իմաստով ինչն է նախընտրելի Մոսկվայի համար՝ լինել ամերիկա-իրանյան գծի մասնակից՝ երրորդի կարգավիճակով, թե՞ խանգարել այդ գծին՝ Թուրքիայի հետ լինելով Կովկասի «համանախագահ»: Մյուս կողմից, այստեղ իրավիճակի նրբությունը այն է նաև, որ այդ պարագայում Ռուսաստանը շարունակում է մնալ իր կովկասյան դերն ու նշանակությունը կորցնելու գծի մեջ, քանի որ այդ դեպքում աշխատում է Թուրքիայի առավելությունը ՌԴ նկատմամբ՝ ՆԱՏՕ անդամությունը: Բոլոր դեպքերում վճռորոշն իհարկե լինելու է ամերիկա-իրանյան հարաբերության դինամիկան, տրամաբանությունը, այդ հարաբերության զարգացման վեկտորը, և իհարկե տեմպը, ինչն էական նշանակություն կունենա Պարսից ծոց Սև ծով հաղորդուղիների գաղափարի ծավալման համար: Իհարկե մինչ այդ, անշուշտ առկա են և թերևս խտանում են ռիսկերը, որովհետև ամերիկա-իրանյան կարգավորումը սեփական շահերին հակադիր դիտարկողները փորձելու են խոչընդոտել այն, այդ թվում Սյունիքում:

Անկասկած է, որ ադրբեջանական սադրանքը այդ շարքից է: Ընդ որում, դրա մասին է վկայում ոչ միայն Իրանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այլ նաև այն, որ Թեհրանը օպերատիվ հատուկ միջոցառումներ է իրականացրել հյուսիս-արևմտյան շրջաններում, այլ կերպ ասած՝ ադրբեջանաբնակ հատվածներում, հայտնաբերելով և առգրավելով մեծ քանակի զենք և բացահայտելով լրտեսական երեք ցանց:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում