«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը գտնվում է Սյունիքի մարզի Վաղատուր՝ ավելի հայտնի Բայանդուր գյուղում, որը շատ մոտ է գտնվում Սև լճի տարածքին:
Վաղատուրի բնակիչներից մեկը նշեց, որ գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ:
Գյուղացիները հիմնական խնդիր են համարում սահմանների հարցը: «Պատրաստ ենք թշնամուն հակահարված տալ, եթե փորձի ոտնձգություն անել: Թուրքին ապացուցելու ենք, որ սա մեր պատմական հողն է»,-ասաց Վաղատուրի բնակիչը:
Մանրամասները՝ տեսանյութում









































