Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը չի մասնակցի Եվրո-2020-ին:
Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: Նա առաջիկա օրերին պետք է ենթարկվի ծնկի վիրահատության: Դարպասապահը չի հասցնի վերականգնվել մինչ Եվրոպայի առաջնությունը:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:










































