Իսպանիայում ոստիկանությունը գիշերը ցրել է Բարսելոնի փողոցներում հավաքված ավելի քան 9000 մարդու, ովքեր տոնել են կարանտինի չեղարկումը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Կիրակի Իսպանիայում չեղարկել են միջշրջանային ուղևորությունների արգելքն ու պարետային ժամը։
Այդուհանդերձ, որոշ տարածաշրջաններում, ներառյալ Բալեարյան կղզիներում, որոշել են պահել պարետային ժամը։
ICYMI: As crowds partied in Barcelona after curfews were lifted in most of Spain, police reminded some revelers that drinking on the street was prohibited https://t.co/Q4BPBFPLF6 pic.twitter.com/S6EPjniG1M
— Reuters (@Reuters) May 16, 2021









































