Traveling Notes Festival-2011 փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա Ամերիկյան համալսարանում: Փառատոնային հաջորդ օրերին կանցկացվեն workshop-եր, master class-ներ, մտերմիկ միջավայրում ընթրիքներ, ընդունելություն Հայաստանում Ամերիկյան դեսպանատանը:
Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը կայցելեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, կկազմակերպվեն էքսկուրսիաներ Խոր Վիրապ, Էջմիածին, Բյուրական, Սևանի ավազան ու Վազգենյան դպրանոց:
Համերգաշարի շրջանակում օգոստոսի 21-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ, իսկ հաջորդ օրը նույն ժամին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կարող է ունկնդրել կամերային երաժշտություն՝ գրված լարային նվագախմբի համար:
Օգոստոսի 24-ին Պարոնյանի անվան պետական թատրոնում տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը՝ սիմֆոնիկ երաժշտության ուղեկցությամբ:
Համերգային օրերին կհնչեն Դվորժակի, Սպենդիարովի, Բերնշտեյնի, Բրիտենի, Մարկեսի, Չայկովսկու, Լագիձեի, Էրկինի ստեղծագործությունները:
Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն դրիժորներ Խորխե Ագիրեն (ԱՄՆ), Ալեքսանդր Խաինդրավան (Վրաստան), Ալեքս Քլայնը (Բրազիլիա): Հայ դիրիժորներից դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Արամ Թալալյանը (Հայաստան):
Traveling Notes Festival-2011-ը կտևի օգոստոսի 13-24-ը:
Համերգաշարի բոլոր համերգների մուտքն ազատ է, համերգների սկիզբը՝ 19:00:









































