Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում պատվաստվել է 117,6 միլիոն մարդ, այլ կերպ ասած՝ բնակչության 35 տոկոսը:
ԱՄՆ իշխանությունները հանել են բոլոր սահմանափակումներն այն մարդկանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լիարժեք կուրսը: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին:
Նրա խոսքերով՝ պատվաստված ամերիկացիները կարող են դիմակ չկրել և չպահպանել սոցիալական հեռավորություն, եթե դա չեն պահանջում դաշնային, տեղական և այլ օրենքները:
«Եթե դուք պատվաստվել եք, ապա կարող եք սկսել ապրել այնպես, ինչպես ապրում էիք մինչև համավարակը»,- ասել է նա: