Նաիրիտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք իրենց աշխատավարձի ու աշխատանքի հետ կապված խնդիրն են բարձրացնում՝ պահանջելով հանդիպում կառավարության ներկայացուցչի հետ:
«Եթե առաջիկա երկու օրվա ընթացքում աշխատավարձի հետ կապված որևէ դրական քայլ չարվի, կոլեկտիվը չի գնալու աշխատանքի, գործարանի տարածք չի մտնելու: Դա նշանակում է, որ գործարանի անվտանգության հարցը մնալու է օդում», – լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը: