Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Իսրայելում ձերբակալել են անկարգությունների ավելի քան 370 մասնակցի

Իսրայելի տասնյակ քաղաքներում ձերբակալվել է փողոցային անկարգությունների ավելի քան 370 մասնակից։ 36 իրավապահ վիրավորվել է։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը։ Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցները շարունակում են գործել Իսրայելի տարբեր շրջաններում։

Չորեքշաբթի երեկոյան իսրայելական տասնյակ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Երկրի հյուսիսային Ակկո քաղաքում տեղի արաբ բնակիչները քարեր են նետել ոստիկանության բաժանմունքի վրա։

Բաթ-Յամ քաղաքում հրեա տասնյակ երիտասարդներ երթ են կազմակերպել, հարձակվել են արաբական ձեռնարկությունների վրա, կոտրել են ապակիներ, տարբեր առարկաներ են նետել և ռասիստական կարգախոսեր վանկարկել։

Չորեքշաբթի ավելի վաղ անկարգություններ էին տեղի ունեցել Լոդ քաղաքում, որտեղ արաբական բավական մեծ բնակչություն կա։ Ցուցարարները հարձակվել էին տեղի շուկայի և հրեական հոգևոր դպրոցի վրա, այրել տասնյակ ավտոմեքենաներ։ Երեկոյան Լոդում պարետային ժամ է մտցվել, ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել։

Միևնույն ժամանակ մեծ ուժգնությամբ շարունակվում է իսրայելապաղեստինյան հակամարտությունը։ Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը և Իսրայելի բանակն ակտիվորեն հարվածներ են հասցնում միմյանց։ Պաղեստինցիները տասնյակ հրթիռներ են արձակել իսրայելական քաղաքների վրա։ Իսրայելն էլ իր հերթին է հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Գազայում ևս մեկ բազմահարկ շենք է փլուզվել։

Երկուշաբթի օրվանից Գազայի հատվածում առնվազն 67 մարդ է մահացել, այդ թվում՝ 17 երեխա։ Շուրջ 390 մարդ վիրավորվել է։ Իսկ իսրայելական կողմից մահացել է 7 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Շուրջ 100 մարդ վիրավոր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում