Սքոթլանդ-Յարդում հայտարարել են, որ անկարգություններին վերջ տալու նպատակով ոստիկաններին թույլատրված է կիրառել պլաստմասե փամփուշտներ:
Ինչպես տեղեկացնում BBC-ն, նախկինում նման փամփուշտներ Մեծ Բրիտանիայում այսպիսի նպատակներով չեն կիրառվել:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ նման փամփուշտների կիրառման յուրաքանչյուր դեպք հիմնավորված է լինելու:
Հիշեցնենք, որ արդեն 3 օր տևող անկարգությունների արդյունքում այսօր առաջին զոհն է գրանցվել: Անկարգությունները տարածվել են Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում:







































